Վրաստանի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը հայտարարել է, որ տեղեկատվություն ունի այն մասին, թե ԱՄՆ-ի վարչակազմի որոշակի շրջաններում վարդերի երկրորդ հեղափոխությունն է պատրաստվում Վրաստանում: «Բացառված չէ, որ մոտ ժամանակներս Վրաստանում վերստին կիրացվի «ամերիկյան նախագիծ», որպեսզի պետության գլուխ բերեն ԱՄՆ-ի կառավարության որոշակի քաղաքական շրջանների ֆավորիտների»,- երեկ հայտարարել է Լեյբորիստական կուսակցության միջազգային խորհրդական Նեստան Կիրտաձեն: Հարցին, թե Լեյբորիստական կուսակցությունն …
կարդալ ավելինԾննդյան տոների նախօրեին CNN-money կայքը հայտնել է ԱՄՆ-ի գործարար աշխարհի հերոսների եւ «լուզերների» ցուցակը. անցնող տարում ցուցակի տարբեր բեւեռներում են հայտնվել ներդրումային գուրու Ուորեն Բաֆետը եւ Համերկրային պահուստային համակարգի նախկին ղեկավար Ալան Գրինսպենը: Հռչակավոր ներդրողը եւ Berkshire Hathaway բազմապրոֆիլային կորպորացիայի ղեկավարը, որն ըստ Forbes-ի՝ գլխավորում է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակը, գերել է խուճապի մատնված շուկայի …
կարդալ ավելինԱդրբեջանցի փորձագետները հայտարարել են, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար խողովակաշարով նավթի արտահանման ծավալները, համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով ածխաջրածինների նկատմամբ պահանջարկի անկման պատճառով, 50 տոկոսով կկրճատվեն: Ըստ ադրբեջանական ANS հեռուստատեսության` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան-ով նավթի փոխադրման ծավալներն արդեն նվազել են 468 հազար բարելով: Նավթի արտահանման խնդիրների հետ կապված` դեկտեմբերին նավթի արդյունահանման ծավալը կնվազի՝ օրական մինչեւ 781 հազար, իսկ հունվարին` մինչեւ 568 …
կարդալ ավելինՀամաշխարհային ֆինանսական ճգնաժամը չի ազդի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության նախագծի վրա: Այդ մասին երկաթուղային այդ նախագծի համակարգող խորհրդի երեքշաբթի օրը կայացած նիստի ավարտին հայտարարել է Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Լաշա Ժվանիան: Ադրբեջանական կողմից համակարգող խորհրդի աշխատանքին մասնակցել է տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը: Ժվանիայի խոսքով` հաջորդ տարվա համար արդեն հատկացվել է 130 մլն դոլար, որը կօգտագործվի երկաթուղու …
կարդալ ավելին«Ադրբեջանն ու Իրանը կքննարկեն ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունները: Երկու երկրների պաշտպանության նախարարները ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման խնդրի շուրջ բանակցություններ կվարեն Իրանի պաշտպանության նախարար Մուստաֆա Մուհամեդ Նեջարի Բաքու կատարած այցի շրջանակում»,- այդ մասին երեկ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Նասիր Համիդի Զարեն, հավելելով, որ այդ այցելությունը տեղի է ունենալու մոտ ժամանակներս: Նրա խոսքով, Իրանի պաշտպանության նախարարն Ադրբեջան է …
կարդալ ավելին«Հարցականի տակ է երկիրը կառավարելու Չինաստանի Կոմկուսի ընդունակությունը»,- նման սենսացիոն հայտարարություն է արել ՉԺՀ-ի առաջնորդ Հու Ցզինտաոն: Գլոբալ ֆինանսական ճգնաժամը հանգեցրել է չինական ապրանքների արտահանման ծավալների անկմանը, կաթվածահար է արել ծանր արդյունաբերությունը եւ խթանել գործազրկության աճը: Երկուշաբթի օրը Պեկինում կենտրոնական խորհրդակցություն է կայացել տնտեսական հարցերի շուրջ, որի ընթացքում երկրի ղեկավարները քննարկել են 2009 թվականին Չինաստանի …
կարդալ ավելինԵթե Վրաստանի նախագահի ընտրությունները տեղի ունենային վաղը, ապա դրանցում առաջատարը կլիներ խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն: Այդ մասին են վկայում «Վերսիա» թերթի կողմից անցած շաբաթ 465 քաղաքացիների շրջանում անցկացված հեռախոսային հարցումները, որոնց համաձայն՝ նա կստանար ձայների 19 տոկոսը: Ձայների 14 տոկոսը կտրվեր ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիային: Ձայների համեստ 10 տոկոսով միայն երրորդ տեղում …
կարդալ ավելին«Վրաստանը պատրաստ է բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ, բայց մտադիր չէ քննարկել միայն երեք բան՝ անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Մնացած բոլոր հարցերը քննարկելի են»,- երեկ «Կոմերսանտ» թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Գրիգոլ Վաշաձեն: Ըստ նրա, Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը հնարավոր է: «Միայն թե Վրաստանի տարածքում Ռուսաստանի երեք …
կարդալ ավելինԵրեկ 80 տարեկան հասակում վախճանվել է Ռուս ՈՒղղափառ եկեղեցու Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը: Ինչպես հաղորդել է Մոսկվայի պատրիարքարանի մամուլի ծառայության ղեկավար Հայր Վլադիմիր Վիգիլյանսկին, Ալեքսի Երկրորդը վախճանվել է առավոտյան` Պրեդելկինոյի իր նստավայրում: Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը Ռուս Ուղղափառ եկեղեցին ղեկավարել է 1990 թվականից: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պատրիարք Ալեքսի II-ի մահվան …
կարդալ ավելին«ՄԱԿ-ին եւ ԵԱՀԿ-ին հնարավոր է հարկ լինի վերանայելու իրենց դերը Կովկասում՝ կապված Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ տեղի ունեցած հակամարտության հետ»,- այդ մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի գրավոր ուղերձում, որն ուղարկվել է ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի Հելսինկիում ընթացող նիստի մասնակիցներին: «Ձեր տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններն իրենց վրա բեւեռեցին ողջ աշխարհի ուշադրությունը եւ …
կարդալ ավելինՀամաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառներից մեկն այն է, որ տնտեսությունը, ինչպես հայտնի է, դարձել է գլոբալ, մինչդեռ կարգավորիչ մեխանիզմները լոկալ են մնացել: Գլոբալ կարգավորիչ մեխանիզմներ համաշխարհային հանրությունն այդպես էլ չմշակեց: Փաստորեն, գլոբալ տնտեսությունը մնաց հսկողությունից դուրս եւ անցավ գեներացիայի ռեժիմի: Ուստի, կառավարությունների ներկայիս ջանքերն ուղղված են գլոբալ կարգավորման հենց այդ կանոնների համատեղ մշակմանը, քանի որ, ինչպես …
կարդալ ավելին«Իրանը ստիպված կլինի «նվազեցնել ծախսերը եւ բարձրացնել հարկերը»,- նման հայտարարություն է արել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը` առաջին անգամ հանրությանը խոստովանելով, որ նավթի գների կտրուկ նվազումն իր երկրի տնտեսության համար լուրջ վտանգ է ներկայացնում: Այս խոստովանությունը ուշադրության է արժանի հատկապես այն առումով, որ հաջորդ տարվա հունիս ամսին Իրանում նախատեսվում են նախագահական ընտրություններ, եւ տնտեսական իրավիճակի վատթարացման …
կարդալ ավելինՎրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն գլխավոր քաղաքական սպառնալիքն է իր նախկին դաշնակցի, Վրաստանի գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի համար: Շաբաթ օրվա համարում նման կարծիք է հայտնել բրիտանական «Թայմս» թերթը: «Նինո Բուրջանաձեն գլխավոր սպառնալիքն է դառնում նախագահ Սահակաշվիլիի համար Հարավային Օսիայում աղետալի ռազմական գործողությունից հետո»,- նշել է «Թայմսը»` 44-ամյա Բուրջանաձեին համեմատելով Մեծ Բրիտանիայի լեգենդար կին վարչապետ …
կարդալ ավելին«Վրաստանն իրական հեռանկարներ ունի Եվրամիության հետ ասոցիացված հարաբերություններ հաստատելու համար»,- այդ մասին երեկ Բրյուսել մեկնելուց առաջ հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Եկատերինա Տկեշելաշվիլին: «Դա իհարկե տեղի չի ունենա այսօր-վաղը, բայց դա մեր հարաբերություններում իրական հեռանկար է, հաշվի առնելով այդ հարաբերությունների ներկա մակարդակը»,- ասել է նա: Տկեշելաշվիլին ընդգծել է, որ իր այցելության ընթացքում կայանալու է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի …
կարդալ ավելինՎրացի լեյբորիստները պնդում են, որ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, նրա մերձավոր շրջապատը եւ կառավարությունը պատրաստվում են երկրից փոխուստի դիմել եւ այդ նպատակով արդեն սկսել են իրենց փողերը փոխանցել արտասահմանյան բանկեր: ՌԻԱ «Նովոստիի» հաղորդմամբ` լեյբորիստները պահանջում են կալանք դնել երկրի ղեկավարների անձնական բանկային հաշիվների վրա: «Սահակաշվիլին եւ նրա կառավարությունն արդեն հավաքել են ճամպրուկները՝ հուսալով, որ արտասահմանում հանգիստ …
կարդալ ավելինՌԴ-ում Վրաստանի նախկին դեսպան Էրոսի Կիցմարիշվիլին հայտարարել է, թե տեղեկատվություն ունի այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն անձամբ է հավանություն տվել Հարավային Օսիա եւ Աբխազիա ներխուժելու Թբիլիսիի պլաններին: Կիցմարիշվիլին նման հայտարարություն է արել երեկ կայացած մամուլի ասուլիսում: Նա ասել է, որ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի դեմ ռազմական գործողությունների անցկացմանն ԱՄՆ-ի ղեկավարության աջակցության մասին իրեն …
կարդալ ավելին«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հրապարակել է զեկույց, համաձայն որի՝ օս զինյալները հարձակվել եւ բռնություններ են կիրառել Հարավային Օսիայում ապրող վրացիների նկատմամբ: «Human Rights Watch»-ը, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում, մեղադրում է Ռուսաստանին օս զինյալներին չվերահսկելու համար, որոնք ռուսական զորքերի սերտ դաշնակիցներն են: Զեկույցում նշվում է, որ զինյալները «վայրագ գործողություններ» են կատարել Ախալգորիի …
կարդալ ավելին«Վրաստանում Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ավտոմոբիլի մոտ հրաձգության հետ կապված կիրակնօրյա միջադեպը վրացիներն իրենք էին սարքել»,- այդ մասին ասված է լեհական Հատուկ ծառայության՝ Ներքին անվտանգության գործակալության պատրաստած զեկույցում: Փաստաթղթի բովանդակությունը հրապարակել է լեհական «Ձեննիկ» թերթը` հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին: Ըստ «Ձեննիկի», երեկ Հատուկ ծառայության ղեկավար Կշիստոֆ Բոնդարիկը այդ փաստաթուղթն ուղարկել է Լեհաստանի 16 հիմնական …
կարդալ ավելինՎերլուծաբանների կարծիքով` 2007թ. նոյեմբերին տեղի ունեցած ցույցերի դաժան ճնշման տարելիցին նվիրված բողոքի ակցիային մարդկանց ցուցաբերած ցածր մասնակցությունը վկայում է այն մասին, որ ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ առաջարկել «հստակ այլընտրանքային երկարաժամկետ ռազմավարություն»: Անցյալ շաբաթ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ռեժիմի ընդդիմադիրները ցույց էին կազմակերպել` նվիրված անցյալ տարի մայրաքաղաքում ցույցերի ժամանակ իշխանությունների իրականացրած դաժան հաշվեհարդարի տարելիցին: Այդ օրը՝ …
կարդալ ավելինՎրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երեկ հրամանագիր է ստորագրել 366 կալանավորների ներում շնորհելու մասին: Ինչպես լրագրողներին հայտնել է ներում շնորհող հանձնաժողովի անդամ, եվրաինտեգրման հարցերով պետնախարարի տեղակալ Ելենա Թեւդորաձեն, 366 կալանավորներից 144-ն արդեն այսօր ազատ կարձակվեն, մնացածներին՝ համաներման մասին փաստաթղթերի հիման վրա, կնվազեցվեն պատժաժամկետները: Ինչպես արդեն ավելի վաղ հաղորդվել է, անցած շաբաթ Վրաստանի խորհրդարանն ընդունել է համաներման …
կարդալ ավելին