Սահակաշվիլին պատրաստվում է փախչել

30/11/2008

Վրացի լեյբորիստները պնդում են, որ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, նրա մերձավոր շրջապատը եւ կառավարությունը պատրաստվում են երկրից փոխուստի դիմել եւ այդ նպատակով արդեն սկսել են իրենց փողերը փոխանցել արտասահմանյան բանկեր: ՌԻԱ «Նովոստիի» հաղորդմամբ` լեյբորիստները պահանջում են կալանք դնել երկրի ղեկավարների անձնական բանկային հաշիվների վրա: «Սահակաշվիլին եւ նրա կառավարությունն արդեն հավաքել են ճամպրուկները՝ հուսալով, որ արտասահմանում հանգիստ եւ անհոգ կապրեն այստեղ կողոպտված ունեցվածքի հաշվին: Մենք այսօրվանից դիմումներ կհղենք ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության երկրների, Շվեյցարիայի, Մեքսիկայի, Իսրայելի եւ Ինդոնեզիայի կառավարություններին՝ նրանց բանկային հաշիվների վրա կալանք դնելու կոչով, ինչպես դա ժամանակին արվեց Զիմբաբվեի նախագահի հաշիվների հետ»,- երեկ հայտարարել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդներից մեկը՝ Գեորգի Գուգավան: Նա պնդել է, որ անցյալ տարվա նոյեմբերին Սահակաշվիլիի եղբայրն արդեն «վիթխարի փող» է փոխանցել Ինդոնեզիա, «որը դիզել է նավթի բիզնեսի հաշվին»: Նրա խոսքով, Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Կեզարաշվիլին 80 միլիոն դոլար է փոխանցել Իսրայելի Զարգացման բանկ: