Դեռեւս` ասոցիացված

04/12/2008

«Վրաստանն իրական հեռանկարներ ունի Եվրամիության հետ ասոցիացված հարաբերություններ հաստատելու համար»,- այդ մասին երեկ Բրյուսել մեկնելուց առաջ հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Եկատերինա Տկեշելաշվիլին: «Դա իհարկե տեղի չի ունենա այսօր-վաղը, բայց դա մեր հարաբերություններում իրական հեռանկար է, հաշվի առնելով այդ հարաբերությունների ներկա մակարդակը»,- ասել է նա: Տկեշելաշվիլին ընդգծել է, որ իր այցելության ընթացքում կայանալու է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը: «Դա նույնպես որոշակի ժեստ է, քանի որ մեզ կծանոթացնեն այն հուշագրին, որը կընդունի Դաշինքը մեզ հետ հարաբերություններում»,- հայտարարել է Տկեշելաշվիլին: