Նույնիսկ Վրաստանում

27/11/2008

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երեկ հրամանագիր է ստորագրել 366 կալանավորների ներում շնորհելու մասին: Ինչպես լրագրողներին հայտնել է ներում շնորհող հանձնաժողովի անդամ, եվրաինտեգրման հարցերով պետնախարարի տեղակալ Ելենա Թեւդորաձեն, 366 կալանավորներից 144-ն արդեն այսօր ազատ կարձակվեն, մնացածներին՝ համաներման մասին փաստաթղթերի հիման վրա, կնվազեցվեն պատժաժամկետները: Ինչպես արդեն ավելի վաղ հաղորդվել է, անցած շաբաթ Վրաստանի խորհրդարանն ընդունել է համաներման մասին օրենք, որը կվերաբերի 12 հազար կալանավորների եւ պայմանականորեն դատապարտված անձանց: Այդ օրենքի հիման վրա առաջիկա երկու ամսվա ընթացքում ազատ կարձակվեն ավելի քան 2 հազար կալանավորներ: Նշենք, որ ներկայում Վրաստանի ազատազրկման վայրերում մոտ 22 հազար կալանավոր կա: