Աշխարհի մեծ թվով պետությունների ղեկավարներ երեկ շնորհավորել են Բարաք Օբամային ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը, շնորհավորելով Օբամային, նշել է, որ «ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի փոխհարաբերությունները կենսական կարեւորություն ունեն մեր բարօրության ու անվտանգության համարգ Բարաք Օբաման ոգեշունչ ընտրարշավ անցկացրեց, նրա եռանդուն քաղաքականությունը հիմնվում է առաջադիմական արժեքների եւ ապագայի տեսլականի վրա»,- …
կարդալ ավելինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարգադրությամբ նախատեսվում է երկրում տիեզերական արդյունաբերության ստեղծում եւ ուղեծիր հեռահաղորդակցական արբանյակների դուրսբերում: Ադրբեջանում տիեզերական արդյունաբերության ստեղծման նպատակով Ալիեւը Նախարարների կաբինետին հանձնարարել է եռամսյա ժամկետում պատրաստել եւ ներկայացնել Տիեզերական արդյունաբերության ստեղծման եւ զարգացման պետական ծրագիր, ինչպես նաեւ՝ լուծել կարգադրությունից բխող այլ հարցեր: Կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հանձնարարված է իրականացնել այն համապատասխան …
կարդալ ավելին«Ադրբեջանը կշարունակի ռազմավարական համագործակցությունն ԱՄՆ-ի հետ»,- այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի քաղաքական վերլուծության եւ տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը: «Մեր երկկողմ հարաբերություններում դրական շատ պահեր կան, եւ կցանկանայինք հուսալ, որ դրանց թիվը կշարունակի ավելանալ»,- շնորհավորելով ամերիկյան ժողովրդին կայացած նախագահական ընտրությունների առթիվ՝ հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան:
կարդալ ավելինԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ Բարաք Օբամային հղած շնորհավորական ուղերձում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ընդգծել է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները պայմանավորված են Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը չճանաչելու` Միացյալ ամերիկյան այսօրվա քաղաքականության շարունակմամբ: «Հույս ունենք, որ ընտրարշավի ժամանակ հնչեցված որոշ թեզիսներ այդպես էլ կմնան որպես ընտրարշավային խնդիրներ»,- մեկնաբանելով ԱՄՆ նախագահին ուղղված իր շնորհավորական ուղերձը` երեկ հայտարարել …
կարդալ ավելինԱՄՆ նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի հաղթանակից հետո ամերիկյան ամսագրերը ողողվել են ԱՄՆ առաջին տիկնոջ` Միշել Օբամայի մասին պատմող հրապարակումներով: Նրա աղջկական ամբողջական անունը Միշել Լա Վոն Ռոբինսոն էր, եւ նա ծնվել է 1964թ. հունվարի 17-ին` Չիկագոյում: Նրա հայրն աշխատել է Չիկագոյի ջրախողովակների ընկերությունում: Միշել Օբաման ավարտել է Չիկագոյի ամենահեղինակավոր պետական դպրոցներից մեկը, 1981-1985թթ. սովորել է …
կարդալ ավելինԱՄՆ-ը անհանգստացած է Ադրբեջանում արտասահմանյան ռադիոկայանների փակումից: «Մեզ խիստ անհանգստացնում է Ադրբեջանում արտասահմանյան ռադիոկայանների փակումը, մենք կցանկանայինք Ադրբեջանի հետ ավելի օբյեկտիվորեն ու դեմոկրատականորեն աշխատել այդ հարցերում»,- երեկ լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Էնն Դերսին: Ադրբեջանի Հեռուստառադիոհաղորդումների ազգային խորհրդի ղեկավար Նուշիրեւան Մագերամլին օրերս լրագրողներին հայտարարել էր, որ խորհուրդը ծրագրում է մինչեւ այս տարեվերջ դադարեցնել երկրի …
կարդալ ավելինՎրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն երեկ հայտարարել է, որ մոտ ժամանակներս Վրաստանում կսկսի գործել հատուկ քաղաքական հեռուստաալիք: «Այն լուսաբանելու է երկրի բոլոր հիմնական քաղաքական երեւույթները, եւ նրա հատուկ ստուդիայում կկարողանան ուղիղ եթերում ճեպազրույցներ ու մամուլի ասուլիսներ անցկացնել ընդդիմադիր կուսակցությունները»,- ասել է Բաքրաձեն: Մինչդեռ ընդդիմության ներկայացուցիչները թերահավատորեն են ընդունել Վրաստանի իշխանությունների նախաձեռնությունը: Վրաստանի միավորված ընդդիմության առաջնորդ …
կարդալ ավելինՎրաստանի «Կվիրիս պալիտրա» շաբաթաթերթի անցկացրած հարցման արդյունքներով` Վրաստանի բնակչությունը նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նախկին զինակիցներից ամենաշատը վստահում է պաշտպանության նախկին նախարար, «Հանուն միասնական Վրաստանի շարժման» առաջնորդ Իրակլի Օքրուաշվիլիին, որը քաղաքական ապաստան է ստացել Ֆրանսիայում: Հարցման արդյունքներով՝ Օքրուաշվիլին առաջին տեղն է գրավել՝ հավաքելով 5,93 միավոր: Հարցվածների 29 տոկոսը նրան առավելագույն միավորներ է տվել: Երկրորդ տեղում է խորհրդարանի …
կարդալ ավելինԱդրբեջանի հեռուստառադիոխորհուրդը մտադիր է մինչեւ տարեվերջ որոշում ընդունել հանրային հաճախականություններով «Ազատություն», «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների եւ BBC-ի թողարկումները դադարեցնելու վերաբերյալ: Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Նուշիրավան Մագերամլին այդ որոշումը հիմնավորել է նրանով, թե հանրային հաճախականություններով պետք է հեռարձակվեն միայն հանրային արտադրության ծրագրերը: Ըստ նրա` արեւմտյան ռադիոկայանների լիցենզիաների ժամկետները լրացել են դեռ այս տարվա օգոստոս-սեպտեմբերին: Այդ ռադիոկայանները, ըստ Մագերամլիի` …
կարդալ ավելինՎրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընդդիմությանը պաշտոններ է առաջարկել կառավարությունում, եթե նրանք նման ցանկություն ունեն: Նշենք, որ նա առաջին անգամ նման առաջարկով հանդես էր եկել հունվարին` երկրորդ ժամկետով նախագահ ընտրվելուց հետո, բայց ընդդիմադիր քաղաքական ուժերից ոչ մեկը չընդունեց այն: «Այդ առաջարկն ուժի մեջ է մնում նաեւ այսօր, եւ եթե ընդդիմադիր կուսակցությունները հայտարարեն, որ իրենք պատրաստ են …
կարդալ ավելինՎրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին երեկ հայտարարել է, որ նոյեմբերի 23-ին նշվող «վարդերի հեղափոխության» տարեդարձի կապակցությամբ ներում կշնորհվի հարյուրավոր կալանավորների: «Ես ողջունում եմ այդ որոշումը: Ազատ կարձակվեն այն կալանավորները, ովքեր ծանր հանցագործություններ չեն կատարել, եւ լրացել է նրանց պատժաժամկետի կեսից ավելին»,- ասել է նա: Ըստ վրացի իրավապաշտպանների` «վարդերի հեղափոխությունից» հետո անցած 5 տարում Վրաստանում …
կարդալ ավելինՍտեղծվել է Ադրբեջան-Թուրքիա-ԱՄՆ հիմնադրամ, որի հիմնադիրը Ադրբեջանի եւ Թուրքայի գործարարների միավորման (ATIB) նախագահ Ահմեդ Էրենթոքն է: Հիմնադրամի ստեղծման նպատակը, որի կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում, անհրաժեշտ իրավական եւ խորհրդատվական օգնությունն է Ադրբեջանի եւ Թուրքիայի ընկերություններին ամերիկյան շուկա մտնելու համար, ինչպես նաեւ` համանման ծառայություններն ԱՄՆ-ի այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են աշխատել տարածաշրջանում:
կարդալ ավելինՀայաստանի քաղաքացու դաժան սպանության կասկածանքով` երեկ Սարատովում Ոստիկանության երեք սպաներ են ձերբակալվել: Սարատովի մարզի դատախազության Քննչական վարչության վարկածով, նրանք ծեծի են ենթարկել Գասպարյան ազգանունով Հայաստանի քաղաքացուն` փորձելով նրանից կորզել կողոպուտի մասին խոստովանական ցուցմունքներ, այնուհետեւ բենզին են լցրել վրան եւ այրել: Մարզային դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ` հանցագործությունը կատարվել է հոկտեմբերի լույս 29-ի գիշերը: Ներքին գործերի շրջանային …
կարդալ ավելինԵրեկ Ռուսաստանի Պետական դուման վավերացրել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ կնքված պայմանագրերը, որոնցով ՌԴ-ն հնարավորություն է ստանում զորքեր տեղակայել այդ շրջաններում: Նախորդ ամիս ստորագրված այդ պայմանագրերով նախատեսվում է Աբխազիայում եւ Հարավային Օսիայում տեղակայել 3,8 հազար թվակազմով ռուսական զորք:
կարդալ ավելինՎրաստանի նորանշանակ վարչապետ Գրիգոլ Մղալոբլիշվիլին հայտարարել է, որ իր գլխավոր խնդիրը լինելու է սոցիալական հիմնախնդիրների լուծումը, մասնավորապես, նոր աշխատատեղերի ստեղծման ճանապարհով: «Ես գիտեմ՝ որքան կարիքավոր է մեր ժողովուրդը, ուստի իմ գործունեությունն ամբողջովին ուղղված կլինի ամեն օր նոր աշխատատեղեր ստեղծելուն, որպեսզի մեկընդմիշտ կարգավորվի մեր բնակչության զբաղվածության ապահովման հիմնախնդիրը»,- հայտարարել է Գ Մղալոբլիշվիլին:
կարդալ ավելինՀամաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով, Գերմանիայի ավտոմոբիլային խոշոր ընկերությունները պատրաստվում են աշխատակիցների կրճատումներ կատարել: Ըստ «Միլիեթի», այդ ավտոմոբիլային արդյունաբերության մեջ զբաղված 20.000 թուրք աշխատավորներ կանգնել են գործազուրկ դառնալու վտանգի առաջ: Արտադրանքի քանակի կրճատման հետ միասին, գերմանական ավտոմոբիլային ընկերությունները, որպես առաջին քայլ, շաբաթական աշխատաժամերը 38 ժամից կրճատել են 30 ժամի: Գերմանիայում 14 գործարաններից բաղկացած մոտ 5500 թուրք …
կարդալ ավելին«Վրաստանի իշխանությունները պատրաստ են ոչ պաշտոնական հանդիպում անցկացնելու Սուխումի եւ Ցխինվալի ներկայացուցիչների հետ, բայց որոշակի պայմանների կատարմամբ»,- այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Գեորգի Բոկերիան: Նա ասել է, որ Վրաստանի իշխանություններն աշխատանքային խմբերի շրջանակներում պատրաստ են հանդիպել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի դե ֆակտո իշխանությունների ներկայացուցիչների հետ, պայմանով, որ հանդիպմանը ներկա լինեն այդ տարածաշրջանների …
կարդալ ավելինՎրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն երեկ հայտարարել է կուսակցություն ստեղծելու իր մտադրության մասին: Այն կոչվելու է «Ժողովրդավարական Շարժում-Միացյալ Վրաստան» եւ ինչպես ինքն է ասել, լինելու է «մաքուր ընդդիմադիր կուսակցություն»: «Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ իշխանության լծակների մոտ գտնվող մարդիկ նոր սպառնալիքները կանխելու կարողություններ չունեն: Այս իսկ պատճառով Ն. Բուրջանաձեն վերադառնում է ակտիվ քաղաքական կյանք»,- …
կարդալ ավելինՀամաշխարհային ֆինանսական ճգնաժամի եւ աշխարհի հիմնական արժույթների նկատմամբ իենի ամրապնդման պատճառով ընթացիկ ֆինանսական տարում Sony կորպորացիայի եկամուտներն անցյալ ֆինանսական տարվա համեմատությամբ կնվազեն 58%-ով: Ըստ ընկերության ներկայացուցիչ Նոբույուկի Օնեդայի` տեսախցիկների, ձեռքի հեռախոսների եւ հեղուկաբյուրեղային պանելներով հեռուստացույցների վաճառքների կտրուկ նվազումը կհանգեցնեն այն բանին, որ, 240 մլրդ իեն (շուրջ 2,4 մլրդ դոլար) ակնկալվող եկամտի փոխարեն Sony-ն կստանա սոսկ …
կարդալ ավելինԱՄՆ-ի Մասնավոր ներդրումների միջազգային կորպորացիան (OPIC) պատրաստակամություն է հայտնել Վրաստանում ներդնելու 176 միլիոն դոլար: «Տրամադրված միջոցները կհատկացվեն յոթ նախագծերի ֆինանսավորմանը: Դրանք թույլ կտան զգալի կապիտալ ներգրավել Վրաստանի բանկային գործի, շինարարության եւ արդյունաբերության ոլորտներում»,- ասել է կորպորացիայի նախագահ Ռոբերտ Մոսբահերը: Կորպորացիայի ներդրումային թղթապանակում Վրաստանի երկու խոշորագույն բանկերին՝ «Վրաստանի բանկին» եւ «TBC բանկին»՝ յուրաքանչյուրին 40-ական միլիոն դոլար …
կարդալ ավելին