Դադարեցնելու են

02/11/2008

Ադրբեջանի հեռուստառադիոխորհուրդը մտադիր է մինչեւ տարեվերջ որոշում ընդունել հանրային հաճախականություններով «Ազատություն», «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների եւ BBC-ի թողարկումները դադարեցնելու վերաբերյալ: Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Նուշիրավան Մագերամլին այդ որոշումը հիմնավորել է նրանով, թե հանրային հաճախականություններով պետք է հեռարձակվեն միայն հանրային արտադրության ծրագրերը: Ըստ նրա` արեւմտյան ռադիոկայանների լիցենզիաների ժամկետները լրացել են դեռ այս տարվա օգոստոս-սեպտեմբերին: Այդ ռադիոկայանները, ըստ Մագերամլիի` հնարավոր է հետագայում իրենց ծրագրերը հեռարձակեն արբանյակի միջոցով, կաբելային կապով եւ ինտերնետով: