Անհանգստացած են

07/11/2008

ԱՄՆ-ը անհանգստացած է Ադրբեջանում արտասահմանյան ռադիոկայանների փակումից: «Մեզ խիստ անհանգստացնում է Ադրբեջանում արտասահմանյան ռադիոկայանների փակումը, մենք կցանկանայինք Ադրբեջանի հետ ավելի օբյեկտիվորեն ու դեմոկրատականորեն աշխատել այդ հարցերում»,- երեկ լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Էնն Դերսին: Ադրբեջանի Հեռուստառադիոհաղորդումների ազգային խորհրդի ղեկավար Նուշիրեւան Մագերամլին օրերս լրագրողներին հայտարարել էր, որ խորհուրդը ծրագրում է մինչեւ այս տարեվերջ դադարեցնել երկրի տարածքում օտարերկրյա ռադիոկայանների գործունեությունը: «Մենք կցանկանայինք Ադրբեջանում զարգացնել ժողովրդավարությունը, անկախ մամուլի ազատությունը եւ քաղաքական բարենորոգման գործընթացը»,- նշել է դեսպանը: