Երեկ Ռուսաստանի Պետական դուման վավերացրել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ կնքված պայմանագրերը, որոնցով ՌԴ-ն հնարավորություն է ստանում զորքեր տեղակայել այդ շրջաններում: Նախորդ ամիս ստորագրված այդ պայմանագրերով նախատեսվում է Աբխազիայում եւ Հարավային Օսիայում տեղակայել 3,8 հազար թվակազմով ռուսական զորք: