աշխարհ

Պահանջում են արագացնել

27.11.2008

ԵՄ-ն Թուրքիայից պահանջում է արագացնել ինտեգրացիոն բարեփոխումները, որոնք նախատեսված են Եվրամիությանը որպես լիիրավ անդամ նրա անդամակցելու բանակցային գործընթացով: Այդ մասին հաղորդել է թուրքական NTV հեռուստաընկերությունը: «Եթե բարեփոխումների գործընթացը չշարունակվի, 2009թ. չեն վերսկսվի բանակցությունները ինտեգրացիոն դոսյեի եւ ոչ մի բաժնի շուրջ»,- ասել են ԵՄ ներկայացուցիչները:

կարդալ ավելին

Նաեւ AP-ն

27.11.2008

Աշխարհի խոշորագույն լրատվական գործակալություններից մեկը` Associated Press-ը, եկող տարվանից աշխատակազմի թվաքանակը կկրճատի 10 տոկոսով, որպեսզի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում նվազեցնի ծախսերը: Այդ մասին ասված է գործակալության օրերս տարածված հաղորդագրության մեջ: Վերակազմման ծրագրի համաձայն` տարվա ընթացքում ընկերության հաստիքակազմը, որն այժմ բաղկացած է ամբողջ աշխարհում աշխատող 4100 աշխատակիցներից, կնվազի ավելի քան 400 մարդով: Ղեկավարությունը հուսով է, որ …

կարդալ ավելին

Ամենաավտորիտարների շարքում

27.11.2008

Անցած շաբաթ «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունն իր հրապարակած «Կազմակերպությունների ազատությունը` վտանգի տակ» զեկույցում եզրակացրել է, որ Դմիտրի Մեդվեդեւի իշխանության գալով «Ռուսաստանը շարունակում է շարժվել ավտորիտարիզմի ուղղությամբ»: Զեկույցում Ռուսաստանը դասվել է աշխարհի ամենաավտորիտար 12 երկրների շարքին, որում ընդգրկված են նաեւ Իրանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Կոլումբիան, Եգիպտոսը, Պակիստանը, Վենեսուելան, Չինաստանը, Ալժիրը, Զիմբաբվեն եւ Մալազիան: «Ռուսաստանը շատ լուրջ խնդիրներ …

կարդալ ավելին

Արտասահմանյան ռադիոկայանները՝ փակման սպառնալիքի տակ

27.11.2008

Ադրբեջանում տեղական հաճախականություններով հեռարձակվող 3 ազդեցիկ ռադիոկայանների փակման սպառնալիքը խիստ քննադատության ալիք է բարձրացրել: Վերլուծաբանների կարծիքով, եթե «Ազատություն», BBC եւ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների ադրբեջանալեզու հեռարձակումները հաջորդ տարվանից դադարեցնելու որոշումն իրականություն դառնա, ապա ունկնդիրները կզրկվեն այլընտրանքային տեղեկատվության աղբյուրներից, ինչպես նաեւ կտուժեն Ադրբեջանի կառավարության հարաբերությունները Արեւմուտքի հետ: Բոլոր երեք ռադիոկայաններն էլ Ադրբեջանում հեռարձակվում են FM հաճախականությամբ: Հատկապես …

կարդալ ավելին

17 հոգու

27.11.2008

Վանաձորում Հայկական «Կարմիր խաչ» ընկերության Լոռու մարզային մասնաճյուղը գերմանական «Կարմիր խաչի» Բադեն Վյուրտեմբերգ երկրամասային մասնաճյուղի օժանդակությամբ իրականացնում է «Նացիոնալ սոցիալիզմի զոհերի սոցիալ-հոգեբանական եւ բժշկական սպասարկումը Հայաստանում» ծրագիր, որի նպատակն է՝ լիարժեք եւ արժանապատիվ կյանք ապահովել Երկրորդ աշխարհամարտի նախկին ռազմագերիներին: Վանաձորի 17 շահառուների սպասարկում են Լոռու մարզային մասնաճյուղի բուժքույրն ու երկու կամավորներ, որոնք նրանց պարբերաբար ապահովում …

կարդալ ավելին

Ամենամեծ սխալները

27.11.2008

Վրաստանի բնակչության մեծամասնությունը «վարդերի հեղափոխությունից» հետո վրացական իշխանությունների ամենամեծ պարտությունն ու սխալը համարում է Ռուսաստանի դեմ պատերազմը 2008թ. օգոստոսին: Նման արդյունքներ է ցույց տվել «Կվիրիս պալիտրա» շաբաթաթերթի անցկացրած հարցումը, որին մասնակցել է 552 քաղաքացի: Իշխանությունների սխալների ցանկում «պատերազմը» առաջին տեղում է 7,0 միավորով: Հարցման մասնակիցների 50 տոկոսը այն գնահատել է առավելագույն 8 միավորով: 6,78 միավորով …

կարդալ ավելին

Հինգ տարի անց

27.11.2008

Կիրակի` «վարդերի հեղափոխության» հինգերորդ տարեդարձի օրը, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն վերջնականապես հռչակել է իր անցումն ընդդիմության ճամբար: Ըստ «Ազատության»՝ Թբիլիսիում ավելի քան երեք հազար պատվիրակների մասնակցությամբ կայացել է Բուրջանաձեի նախաձեռնությամբ ստեղծված «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության հիմնադիր համագումարը: Դիմելով իր կողմնակիցներին, Բուրջանաձեն խիստ քննադատության է ենթարկել իր նախկին հեղափոխական զինակցին` Միխայիլ Սահակաշվիլիին, մասնավորապես, հայտարարելով. …

կարդալ ավելին

Աբիեւի մոտ

23.11.2008

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը երեկ ընդունել է Նիկոլաուս Կալանցիանոսին, որը 2009 թվականին նախագահելու է ԵԱՀԿ-ն: Ինչպես հաղորդել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը, հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը: Կողմերն արծարծել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը եւ Ադրբեջանում Հունաստանի նորանշանակ …

կարդալ ավելին

Կրամերն էլի Բաքվում է

23.11.2008

Նախօրեին Բաքու է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով օգնական Դեյվիդ Կրամերը: Նրա հանդիպումների գլխավոր թեմաներից մեկը արեւմտյան ռադիոկայանների ծրագրերի հեռարձակումը դադարեցնելու` Ադրբեջանի իշխանությունների մտադրությունն է: Ըստ «Ազատության»` Կրամերը հանդիպել է Ադրբեջանի իշխանամետ եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, իրավապաշտպանների հետ: Նախատեսված է նաեւ նրա հանդիպումը Ազգային հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավարության հետ: Ադրբեջանի ազգային հեռուստառադիոխորհուրդը …

կարդալ ավելին

Զոհեր չկան

23.11.2008

Նախօրեին Թուրքիայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի պատճառով Հայաստանի հինգ քաղաքացիներ ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ 4 մահացածների թվում հայեր չկան: Այս մասին տեղեկացրել են Հայաստանի Արտգործնախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից: Տուժածներն այժմ գտնվում են հիվանդանոցում: Հիշեցնենք, որ ավելի վաղ վրացական լրատվամիջոցներին Վրաստանի ԱԳՆ մամլո խոսնակը տեղեկացրել էր, թե մահացածների թվում են Հայաստանի եւ Վրաստանի երկուական …

կարդալ ավելին

50,7 մլն եվրո՝ Վրաստանին

23.11.2008

Եվրամիության խորհուրդը նախօրեին հավանություն է տվել օպերատիվ կարգով Վրաստանին 50,7 մլն եվրո գումարի օգնություն տրամադրելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկությանը՝ կապված «այս տարվա ամռանը ծագած ճգնաժամի հետ»: Այդ մասին հաղորդել է Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությունը: Եվրամիության, այսպես կոչված, «ազատ վարկերը», որոնք երկիրը պարտավոր չէ մարել նույն տարում, նախատեսված են «Վրաստանի ներսում վերաբնակված անձանց աջակցելու միջոցառումների ֆինանսավորման» համար. …

կարդալ ավելին

Լիքը հանդիպումներ

23.11.2008

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում նոյեմբերի 18-ին մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Բալթյան երկրներ: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության, նույն օրը` առավոտյան, Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը: Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաեւ Լիտվայի արտաքին գործերի նախարար Պետրաս Վայտեկունասի հետ: Նա այցելել է նաեւ 1579 թ. հիմնադրված եւ Արեւելյան …

կարդալ ավելին

Բանակցում են

23.11.2008

«Թուրքիան եւ Իրանը բանակցություններ են վարում գազի գնումների հարցի շուրջ»,- հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Հիլմի Գյուլերը Թեհրանում Իրանի նավթի նախարար Ղոլյամհոսեյն Նոզարիի հետ կայացած հանդիպումից հետո: Գյուլերը նշել է, թե Թուրքիան մտադիր է Իրանից գազի ներմուծումը ներկայիս օրական 23 մլն խորանարդ մետրից (տարեկան 8 մլրդ խորանարդ մետր) ավելացնել մինչեւ օրական 27 մլն խորանարդ մետր …

կարդալ ավելին

Ամերիկյան փողերով

23.11.2008

ԱՄՆ-ի կառավարությունը ֆինանսավորել է վրաց-ադրբեջանական սահմանի Լագոդեխի շրջանում հսկիչ-անցակետի ստեղծումը: Այդ մասին հաղորդել է Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանությունը: «Նախագիծը արժեցել է 962 հազար դոլար եւ իրացվել է Վրաստանի սահմանների պահպանության ամերիկյան 150 մլն դոլար արժողության եռամյա ծրագրի շրջանակներում»,- նշել է դեսպանությունը: Նոր հսկիչ-անցակետը հանդերձված է ժամանակակից տեխնիկայով, որն անհատույց փոխանցվել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության սահմանապահ …

կարդալ ավելին

Հասել է Թուրքիա

23.11.2008

Ֆինանսական ճգնաժամի պատճառով Թուրքիայի բանկային համակարգի 8 հազար ծառայողներ եւ մանրածախ առեւտրի ու ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում զբաղված 3 հազար աշխատողներ ազատվել են աշխատանքից: Թուրքիայի խոշորագույն ֆիրմաների համար մասնագետներ «որսալու» մեջ հմտացած Data Expert ընկերության ղեկավարման խորհրդի նախագահ Հասան Ալթունքայան հայտնել է, որ հիմնականում ազատվել են թուրքական բանկերի մասնաճյուղերում զբաղված ծառայողները: «Գործազրկությունը զանգվածաբար թափանցել է շինարարական …

կարդալ ավելին

Ռուսական զենք

23.11.2008

«Թուրքիան միջին հեռահարության հակատանկային զենք է գնելու Ռուսաստանից». այդ մասին, ինչպես հաղորդել է թուրքական Worldbulletin լրատվական գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը: Նախկինում էլ Թուրքիան զենք է գնել Ռուսաստանից. ասել է նախարարը: ՌԴ-ի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում Գյոնուլը նշել է, որ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությունը կշարունակվի:

կարդալ ավելին

Փակել են 5 մլն կայք

23.11.2008

Իրանի դատական մարմնի աշխատակիցներից մեկը հայտնել է, որ պետությունը ավելի քան 5 մլն ինտերնետ կայք է փակել: Այդ մասին, ինչպես Թեհրանից հաղորդել է «Թրենդը», Իրանի Գլխավոր դատախազության արդարադատության խորհրդական Աբդուլսամադ Խորամաբադին ասել է Ազատ իսլամի համալսարանում անցկացված մեկօրյա տարածաշրջանային համաժողովում ունեցած ելույթում, որը նվիրված էր ընտանիքի հարցերին: Նա նշել է, որ «ինտերնետը սոցիալական վնաս է …

կարդալ ավելին

700 մլրդ-ը չի փրկի

23.11.2008

«700 միլիարդ դոլար ծավալով հակաճգնաժամային փաթեթը «համադարման» չէ ԱՄՆ-ի բոլոր տնտեսական խնդիրների լուծման համար»,- նախօրեին հայտարարել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Հենրի Փոլսոնը: Նա եւ Համերկրային պահուստային համակարգի (ՀՊՀ) ղեկավար Բեն Բեռնանկեն ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների կոմիտեում հաշվետվություն են ներկայացրել ֆինանսական ճգնաժամից դուրս գալու պլանի իրականացման ընթացքի մասին: «Ֆինանսական համակարգում ծայր առած ճգնաժամն արդեն …

կարդալ ավելին

Ո՞վ է ում սպառնում

23.11.2008

«Պաշտոնական Մոսկվան Վրաստանի գործող վարչակազմի հետ շփումներ չի ունենա, քանի որ նրա գործողությունները դիտարկում է իբրեւ հանցավոր»,- այդ մասին նախօրեին Իժեւսկում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: «Համարում ենք նրանց գործողությունները հանցավոր, գտնում ենք, որ նրանք դրա համար պետք է պատասխանատվություն կրեն, եւ անձամբ այդ երկրի ղեկավարը եւս, բայց, ի վերջո, …

կարդալ ավելին

Աբխազիան ճանաչումից հետո

23.11.2008

Օգոստոսի 26-ից հետո Աբխազիայի արտաքին քաղաքականությունը հիմնականում Ռուսաստանի հետ հարաբերություններն են, քանի որ հանրաճանաչ պետություններից միայն Ռուսաստանն է միջպետական մակարդակի պայմանագրեր կնքում Աբխազիայի հետ։ Հոկտեմբերի 29-ին ստորագրվեց «Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին» պայմանագիրը, որի ամենակարեւոր հետեւանքը Աբխազիայի կամավոր հրաժարումն է իր եւ ՌԴ-ի միջեւ հարաբերություններում երրորդ երկրների միջնորդությունից։ Փաստորեն ստացվում է, որ ոչ մի ուրիշ …

կարդալ ավելին