Փակել են 5 մլն կայք

23/11/2008

Իրանի դատական մարմնի աշխատակիցներից մեկը հայտնել է, որ պետությունը ավելի քան 5 մլն ինտերնետ կայք է փակել: Այդ մասին, ինչպես Թեհրանից հաղորդել է «Թրենդը», Իրանի Գլխավոր դատախազության արդարադատության խորհրդական Աբդուլսամադ Խորամաբադին ասել է Ազատ իսլամի համալսարանում անցկացված մեկօրյա տարածաշրջանային համաժողովում ունեցած ելույթում, որը նվիրված էր ընտանիքի հարցերին: Նա նշել է, որ «ինտերնետը սոցիալական վնաս է հասցնում հասարակությանը, եւ հարկավոր է այդ վնասը նվազեցնելու ծրագրեր պատրաստել»: «Թշնամիները, չարաշահելով համացանցը, փորձում են հարված հասցնել իրանական հասարակության կրոնական արժեքներին»,- նշել է Իրանի դատական մարմնի ներկայացուցիչը: