Աբիեւի մոտ

23/11/2008

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը երեկ ընդունել է Նիկոլաուս Կալանցիանոսին, որը 2009 թվականին նախագահելու է ԵԱՀԿ-ն: Ինչպես հաղորդել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը, հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը: Կողմերն արծարծել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը եւ Ադրբեջանում Հունաստանի նորանշանակ դեսպան Իոանիս Մետաքսասը։