Ամերիկյան փողերով

23/11/2008

ԱՄՆ-ի կառավարությունը ֆինանսավորել է վրաց-ադրբեջանական սահմանի Լագոդեխի շրջանում հսկիչ-անցակետի ստեղծումը: Այդ մասին հաղորդել է Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանությունը: «Նախագիծը արժեցել է 962 հազար դոլար եւ իրացվել է Վրաստանի սահմանների պահպանության ամերիկյան 150 մլն դոլար արժողության եռամյա ծրագրի շրջանակներում»,- նշել է դեսպանությունը: Նոր հսկիչ-անցակետը հանդերձված է ժամանակակից տեխնիկայով, որն անհատույց փոխանցվել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանությանը: