ԵՄ-ն Թուրքիայից պահանջում է արագացնել ինտեգրացիոն բարեփոխումները, որոնք նախատեսված են Եվրամիությանը որպես լիիրավ անդամ նրա անդամակցելու բանակցային գործընթացով: Այդ մասին հաղորդել է թուրքական NTV հեռուստաընկերությունը: «Եթե բարեփոխումների գործընթացը չշարունակվի, 2009թ. չեն վերսկսվի բանակցությունները ինտեգրացիոն դոսյեի եւ ոչ մի բաժնի շուրջ»,- ասել են ԵՄ ներկայացուցիչները: