Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն երեկ հայտարարել է կուսակցություն ստեղծելու իր մտադրության մասին: Այն կոչվելու է «Ժողովրդավարական Շարժում-Միացյալ Վրաստան» եւ ինչպես ինքն է ասել, լինելու է «մաքուր ընդդիմադիր կուսակցություն»: «Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ իշխանության լծակների մոտ գտնվող մարդիկ նոր սպառնալիքները կանխելու կարողություններ չունեն: Այս իսկ պատճառով Ն. Բուրջանաձեն վերադառնում է ակտիվ քաղաքական կյանք»,- ասված է նրա կողմից տարածված հայտարարության մեջ: Կուսակցության հիմնադիր համաժողովը կկայանա նոյեմբերի 23-ին` «վարդերի հեղափոխության» 5-րդ տարեդարձի օրը: