աշխարհ

«Beauty Azerbaijan»

24.09.2008

Սեպտեմբերի 24-27-ը Բաքվում կանցկացվի «Beauty Azerbaijan» ցուցահանդեսը, որի 70 տոկոսը կներկայացնեն միջազգային այնպիսի ընկերություններ, որոնք իրենց ներկայացուցչությունը չունեն ոչ միայն Ադրբեջանում, այլեւ տարածաշրջանում: Այդ մասին ասված է «Iteca Caspian»-ի հաղորդագրության մեջ: «Գեղագիտական բժշկությունը նոր է միայն նվաճում Ադրբեջանի շուկան: Այդ կապակցությամբ ճյուղի զարգացման ներկա փուլում «Beauty Azerbaijan» ցուցահանդեսի անցկացումն առանձնակի նշանակություն է ստանում: Հաշվի առնելով …

կարդալ ավելին

Փոխարինելու են ռուսականին

24.09.2008

Ըստ վրացական լրատվամիջոցների, այդ երկրի դեղագործական «Բաթֆարմա» ընկերությունը մտադիր է ռուսական դեղերին փոխարինող դեղամիջոցներ արտադրել: Բաթումիում գտնվող գործարանը վրացի սպառողներին մտադիր է ռուսականին փոխարինող դեղամիջոցներ առաջարկել այն դեպքում, եթե ռուսական արտադրանքի ներկրման նկատմամբ երկրում սահմանափակումներ մտցվեն: «Գործարանն այս պահին հնարավորություն ունի փոխարինել ռուսական դեղամիջոցների 90 տոկոսին եւ այդ առումով վրացի սպառողները որեւէ խնդիր չեն ունենա: …

կարդալ ավելին

Կարող են հաղթահարել

23.09.2008

«ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի ընդհանուր շահերը թույլ են տալիս հաղթահարել նրանց միջեւ առկա տարաձայնությունները, ինչի հաստատումը համագործակցությունն է Աֆղանստանի շուրջ»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սհեֆերը: Ըստ նրա` ՆԱՏՕ-ն մտադիր չէ փոխել Ռուսաստանի նկատմամբ «կառուցողական ներգրավման» քաղաքականությունը: «Հնարավոր է՝ ստիպված լինենք ճշգրտումներ կատարել Ռուսաստանի նկատմամբ մեր մոտեցումներում, բայց մենք նոր քաղաքականության կարիք չունենք»,- …

կարդալ ավելին

Չեն հրաժարվելու

23.09.2008

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար Նյու Յորք մեկնելուց առաջ Թեհրանում հայտարարել է, որ միջազգային պատժամիջոցների խստացման սպառնալիքը «Իրանին չի ստիպի հրաժարվել իր խաղաղ միջուկային ծրագրից»: «Ինչ էլ որ նրանք անելու լինեն, Իրանը կշարունակի իր հետազոտությունները: Պատժամիջոցները ոչ մի նշանակություն չունեն,- ընդգծել է Ահմադինեջադը: -Ես չեմ բացառում, որ Բուշի վարչակազմը մոտ …

կարդալ ավելին

Նպատակին չհասա՞վ

23.09.2008

ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը Վրաստանի նկատմամբ իր գործողություններով ոչ մի ռազմավարական նպատակի չհասավ ու չի հասնի: «Վրաստան Ռուսաստանի ներխուժումը ռազմավարական ոչ մի նպատակի չհասավ ու չի հասնի: Ռուսաստանի ղեկավարներին չի հաջողվի իրականացնել վրացական կառավարության տապալման իրենց գլխավոր ռազմական նպատակը»,- ասել է Ռայսը: Իսկ ամերիկյան ռազմավարական նպատակն, ըստ նրա` այն է, …

կարդալ ավելին

Նվազել է

23.09.2008

Հարավ-օսական հակամարտության հետեւանքով օգոստոսին զգալիորեն նվազել է դրամական փոխանցումների հոսքը Վրաստան: Ըստ Վրաստանի Ազգային բանկի` նշված ժամանակահատվածում դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 73,8 մլն դոլար, ինչը 23 միլիոնով պակաս է հուլիսի ցուցանիշից: Հիմնականում դրամական փոխանցումների հոսքը նվազել է Ռուսաստանից եւ Հայաստանից, ինչպես նաեւ՝ Ուկրաինայից, Իտալիայից, Իսպանիայից եւ մի քանի այլ պետություններից:

կարդալ ավելին

Կարող է մնալ կռվախնձոր

23.09.2008

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սհեֆերը Լոնդոնում հայտարարել է, որ Վրաստանի ժողովուրդը չի կարող նոր հակամարտություններ թույլ տալ: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի խորհրդի անդամները, որոնք սեպտեմբերի 15-16-ն արտագնա նիստ են անցկացրել Վրաստանում, դրանում համոզվեցին Գորի կատարած այցելության ժամանակ, որտեղ նրանք տեսան Հարավային Օսիայից փախստականներին: «Մենք կշարունակենք աջակցել Վրաստանին, բայց նաեւ ակնկալում ենք, որ նա հավատարիմ …

կարդալ ավելին

Պուտինը վերածվում է նոր աշխարհակարգի կնքահոր

23.09.2008

Արդեն 2007թ. սկզբին միանգամայն ակնհայտ դարձավ, թե ինչ սցենարով են զարգանալու իրադարձությունները: 2007թ. սկզբին Պուտինն առաջ քաշեց երկու սկզբունքային դրույթներ: Մյունհենյան ելույթում նա հայտարարեց «աշխարհում նոր կարգ» կառուցելու ԱՄՆ-ի կուրսի հետ կապերը խզելու մասին, մի կուրս, որի ազդեցության ոլորտում ՌԴ-ն գտնվում էր 1992 թվականից ի վեր: Սա արվեց այնպիսի կտրուկ տոնով, որ արեւմտյան մամուլը սկսեց …

կարդալ ավելին

ՆԱՏՕ-ի միջամտություն չի պահանջվում

22.09.2008

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ Անդրկովկասի այն հիմնախնդիրները լուծելու համար, որոնք ծագել են Հարավային Օսիայի դեմ Վրաստանի ագրեսիայից հետո, ՆԱՏՕ-ի միջամտություն չի պահանջվում: «Կովկասյան տարածաշրջանի պետությունները, միմյանց հետ գործակցելով, իրենք կարող են լուծել հիմնախնդիրները, եւ դրա համար ՆԱՏՕ-ի եւ ուրիշների միջամտություն չի պահանջվում»,- ասել է Ահմադինեջադը Թեհրանում ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ …

կարդալ ավելին

«Քանի դեռ մենք ողջ ենք, մենք չենք հանձնվի»

22.09.2008

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խորհրդարանում իր ամենամյա ելույթը նվիրել է ՌԴ-ի հետ հակամարտությանը: «Ես պետք է խորհրդարանի առջեւ հանդես գայի էժան վարկավորման, կենսաթոշակների բարձրացման, գյուղատնտեսության բարենորոգման, խաղողի բերքահավաքի սուբսիդավորման ծրագրերի մասին նոր տվյալներով, բայց դրա փոխարեն ես պետք է հանդես գամ որպես մի երկրի նախագահ, որի նկատմամբ ագրեսիա է իրականացրել աշխարհի ամենամեծ երկրներից մեկը»,- հայտարարել …

կարդալ ավելին

ՌԴ-ն չկարողացավ փակել Վրաստանի ճանապարհը դեպի ՆԱՏՕ

22.09.2008

Վրաստանի ԱԳ նախարար Եկատերինա Տկեշելաշվիլին երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը չկարողացավ հասնել իր նպատակին եւ փակել Վրաստանի ճանապարհը դեպի ՆԱՏՕ: «Վրաստանի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գլխավոր նպատակներից մեկը հենց այդ մտահղացումն էր, ինչը չէր թաքցնում նաեւ ռուսաստանյան կողմը»,- ասել է նա: «Վրաստանն ապացուցեց, եւ այսօր դա ընդունում են ՆԱՏՕ-ի խորհրդի բոլոր անդամները, որ նա դաշինքի հուսալի …

կարդալ ավելին

Վրաստանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը

22.09.2008

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանի նախագահ, Նիկարագուայի ԱԳ նախկին նախարար Միգել դգ Էսկոտո Բրոկմանը հայտարարել է, որ Հարավային Օսիա իր ներխուժամբ Վրաստանը խախտել է ՄԱԿ-ի Կանոնադրությունը: «Դա միանգամայն ակներեւ է: Հարավային Օսիայի նկատմամբ Վրաստանի գործողություններն ագրեսիա են»,- ասել է նա:

կարդալ ավելին

Հրաժարական են պահանջում

22.09.2008

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի «Հանուն միասնական Վրաստանի» կուսակցությունը պահանջում է նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի անհապաղ հրաժարականը: «Օգոստոսյան իրադարձությունների համար քաղաքական ու բարոյական պատասխանատվությունը, որոնց ընթացքում սպանվեցին հարյուրավոր մարդիկ, ավերվեց ենթակառուցվածքը, ամբողջովին ընկած է նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ու նրա կառավարության վրա»,- երեկ հայտարարել է կուսակցության ղեկավարներից մեկը՝ Էկա Բեսելիան: Նա ընթերցել է կուսակցության պահանջները, որոնց …

կարդալ ավելին

Ռուսաստանից` Թուրքիային

22.09.2008

Ռուսաստանը 70 մլն դոլարի «Կոռնետ-Է» հակատանկային հրթիռային համալիրներ կմատակարարի Թուրքիային: «Օգոստոսի վերջին «Ռոսօբորոնէքսպորտը» եւ Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը պայմանագիր են ստորագրել «Կոռնետ-Է» հակատանկային հրթիռային համալիրներ մատակարարման մասին»,- «Ինտերֆաքսին» ասել է Թուրքիայի ռազմական գերատեսչության մի աղբյուր: Գործակալության զրուցակիցը նշել է, որ ռուսաստանյան համալիրը հաղթող է ճանաչվել հակատանկային հրթիռային համալիրների խմբաքանակի գնման շուրջ Թուրքիայի կողմից անցկացված մրցույթին:

կարդալ ավելին

ՌԴ-ն նոր ագրեսիա թույլ չի տա

22.09.2008

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը Վրաստանին թույլ չի տա նոր ագրեսիա սանձազերծել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի դեմ, եւ պատրաստ է օգնություն ցուցաբերել այդ հանրապետություններին, ներառյալ՝ ռազմական: «Վրաստանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումը կհանգեցնի տարածաշրջանային մասշտաբի աղետի: Ուստի ոչ մեկի մոտ չպետք է կասկածներ լինեն, որ մենք ռազմական նոր արկածախնդրություն թույլ չենք տա»,- …

կարդալ ավելին

Երկու կոչ

22.09.2008

Երեկ Ղրիմի Գերագույն խորհուրդը դիմել է Ուկրաինայի Գերագույն ռադային՝ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու կոչով: Ղրիմի խորհրդարանի նիստում այդ կոչի օգտին երեկ քվեարկել է ներկա գտնվող 90 պատգամավորներից 79-ը, 8-ը դեմ են եղել: «Ղրիմի Գերագույն խորհուրդը աջակցություն է հայտնում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ինքնորոշման իրավունքին եւ պաշտպանում է հանրապետությունների անվտանգությունն ապահովելու ՌԴ-ի գործողությունները»,- ասված …

կարդալ ավելին

Հարավօսական հակամարտության աշխարհաքաղաքական դասերը

22.09.2008

Հարավային Կովկասում քաղաքական լարվածությունը Վրաստանի եւ նախկին ինքնավար հանրապետությունների` Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի միջեւ ավարտվեց Վրաստանի բացահայտ ագրեսիայով: Այդ բարբարոսական գործողության ավարտը բոլորիս հայտնի է: Ի՞նչ հետեւություններ պետք է անենք մենք` հայերս, այս արտակարգ իրավիճակում: Առաջին` ցավոտ իրականությունն այն է, որ Վրաստանը կարող է Հայաստանին մեծ վնաս հասցնել, քանի որ մեզ համար նա տարանցիկ երկիր …

կարդալ ավելին

Ռուսաստան-Արեւմուտք. նոր հին իրականություն

22.09.2008

Հարավային Օսեթիայի վրա Սահակաշվիլու վարձկանների ուխտադրուժ հարձակումը, որ ի սկզբանե Արեւմուտքի կողմից ծրագրված էր որպես ՌԴ-ի դեմ մեծ աշխարհաքաղաքական օպերացիայի մի մաս, ստիպում է անդրադառնալ մի շարք ընդհանուր խնդիրների: Մենք չենք կարողանալու դուրս պրծնել իրար հետեւող արտակարգ իրավիճակների շղթայից, մինչեւ գլուխ չհանենք ընդհանուր խնդիրներից, մինչեւ այս ամենից մեզ համար հետեւություններ չանենք: Այսօր վերջապես հարկ է …

կարդալ ավելին

Վրացական գյուղերի բնակիչներն ուրախ են, որ աբխազները հեռացել են

22.09.2008

Սեպտեմբերի 9-ի առավոտյան Աբխազիայի հետ վարչական սահմանից մոտ 1 կմ հեռու գտնվող Գանմուխուրիի բնակիչները հավաքվել էին գյուղի կենտրոնում: Աբխազ զինյալների կողմից չորս շաբաթ շարունակ գրավված մնալուց հետո այն ամայացած էր: Բոլորի շուրթերին նույն հարցն էր` «Նրանք իսկապե՞ս հեռացել են»: Աբխազները հեռացան գյուղից այդ օրը վաղ առավոտյան` նույնքան անսպասելի, որքան հայտնվեցին այստեղ օգոստոսի 12-ին: «Աբխազները (հսկիչ) …

կարդալ ավելին

Կարգավիճակը` առաջիկա օրերին

22.09.2008

Աբխազիայում եւ Հյուսիսային Օսիայում ռուսական զորքերի իրավական կարգավիճակն առաջիկա օրերին կձեւակերպվի համագործակցության եւ փոխօգնության վերաբերյալ միջազգային պայմանագրերով: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Աբխազիայում եւ Հյուսիսային Օսիայում գտնվող ռուսական զորքերի կարգավիճակը փոխվել է. նրանք այլեւս խաղաղապահ ուժեր չեն: Դա ռուսական զորքերի այն քանակն է, որը գտնվում է այս հանրապետություններում ՌԴ նախագահի հրամանով` …

կարդալ ավելին