Նվազել է

23/09/2008

Հարավ-օսական հակամարտության հետեւանքով օգոստոսին զգալիորեն նվազել է դրամական փոխանցումների հոսքը Վրաստան: Ըստ Վրաստանի Ազգային բանկի` նշված ժամանակահատվածում դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 73,8 մլն դոլար, ինչը 23 միլիոնով պակաս է հուլիսի ցուցանիշից: Հիմնականում դրամական փոխանցումների հոսքը նվազել է Ռուսաստանից եւ Հայաստանից, ինչպես նաեւ՝ Ուկրաինայից, Իտալիայից, Իսպանիայից եւ մի քանի այլ պետություններից: