աշխարհ

Շնորհակալ են

29.08.2008

ՌԴ-ի կողմից անկախ ճանաչված Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի քաղաքացիներին եւ ղեկավարությանը՝ իր ժողովրդին ցուցաբերած օգնության համար: ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, երեկ Ցխինվալիում Կոկոյտին ընդգծել է, որ ՌԴ-ի որոշումը «լուրջ հարված է երկակի ստանդարտներին, որոնք վերջին ժամանակներս կիրառվում են մի շարք միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ՝ մի ամբողջ շարք եվրոպական եւ աշխարհի այլ …

կարդալ ավելին

ՌԴ-ն դառնում է աշխարհի տիրակա՞լ

29.08.2008

Սովորաբար գուշակների ու մարգարեների խոսքերը կշիռ են ձեռք բերում այն պահին, երբ նրանց ենթադրություններն իրականություն են դառնում: Կամ էլ գոնե` հնարավոր է դառնում դրանք հարմարեցնել արդեն իսկ կատարված փաստերին: Բուլղար գուշակ Վանգելիա Գուշտերովայի (Վանգա) գուշակությունները հայտնի են վաղուց: Հիմնականում կույր գուշակուհին «տեսել» է ապագայում կատարվելիք աղետներն ու պատերազմները: 2001թ. սեպտեմբերի 11-ին կատարված ահաբեկչությունը մարդիկ կապեցին …

կարդալ ավելին

Թուրք-վրացական վտանգավոր ռազմախաղեր

29.08.2008

Թուրքական դիվանագիտության համար Վրաստանի ձախողված ռազմարշավը օս ժողովրդի հանդեպ մի նոր հնարավորություն է բացում` Անդրկովկասի ժողովուրդներին իր աշխարհաքաղաքական դաշտում պահելու, նրանց նկատմամբ դոմինանտության հաստատման ուղղությամբ: Նախ զարմանալիորեն ակտիվացել էր Թուրքիայի վարչապետը` Ռ. Էրդողանը: Նա փորձեց Վրաց-օսական պատերազմի թեժ պահին, այցելելով Մոսկվա, Թուրքիայի «չեզոքության, Բոսֆորը փակ պահելու» դիմաց «ձեռք գցել» Նախիջեւանը: Բոսֆորին, որպես թուրքական դիվանագիտության զորեղ …

կարդալ ավելին

Օրը հայտնի է

27.08.2008

Համազեկուցողներ Մաթիաս Յորշի եւ Կաստրիո Իսլամի Վրաստան այցի արդյունքների վերաբերյալ զեկույցը ԵԽ ԽՎ-ում քննարկվելու է սեպտեմբերի 5-ին՝ ԵԽ ԽՎ աշնանային նստաշրջանի (սեպտեմբերի 29-հոկտեմբերի 3) նախաշեմին: Հիշեցնենք, որ նրանք եղել են Վրաստանում` տեղում տեղեկատվություններ հավաքելու եւ քաղաքական բարձր մակարդակով իրադրությունը քննարկելու նպատակով:

կարդալ ավելին

Աբխազները «երկրորդ ռազմաճակատն» են բացում

27.08.2008

Աբխազները գրավել են Վրաստանի զորքերի կողմից պահվող կարեւոր կիրճը` լրացուցիչ հարված հասցնելով առանց այդ էլ դժվար դրության մեջ գտնվող Թբիլիսիի կառավարությանը: Աբխազիայի դե ֆակտո իշխանությունները կայծակնային գործողության արդյունքում նորից գրավեցին լեռնային Վերին Կոդորի կիրճը եւ իրենց տարածքում ողջունեցին հազարավոր ռուսական զինվորներին, իսկ մինչ այդ Հարավային Օսիայի պատերազմի հետեւանքները ծավալվում են: Աբխազական ուժերն առանց դիմադրության մտան …

կարդալ ավելին

«Կարեւոր պայման է»

27.08.2008

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն Արեւմտաեվրոպական միության վեհաժողովի Քաղաքական հարցերի կոմիտեի փոխղեկավար Մայք Հենքոկի հետ երեկ Բաքվում կայացած հանդիպմանը հայտարարել է, որ «ղարաբաղյան հակամարտությունն Ադրբեջանի գլխավոր հիմնախնդիրն Է, որը շահագրգռված է տարածաշրջանի պետությունների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմամբ»: Ըստ Մամեդյարովի` տարածքային ամբողջականության պահպանման եւ միջազգային մակարդակով ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները «պետք է կարեւոր պայման դառնան տարածաշրջանային …

կարդալ ավելին

Պատրաստ են ցանկացած գործողության

27.08.2008

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ցանկացած գործողությունների՝ ընդհուպ մինչեւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության դադարեցումը: «Համագործակցությամբ շահագրգռված է ոչ թե Ռուսաստանը, այլ ՆԱՏՕ-ն: Եթե նրանք այդ համագործակցության կողմնակից չեն, մեզ համար ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա: Մենք կընդունենք ցանկացած որոշում՝ ընդհուպ մինչեւ հարաբերություններն ամբողջությամբ դադարեցնելը»,- ասել է Մեդվեդեւը ՆԱՏՕ-ում …

կարդալ ավելին

Գործում է

27.08.2008

Բաքու-Ջեյհան նավթամուղը, որն, արդեն երեք շաբաթ է, չէր աշխատում, երեկվանից սկսել է ամբողջությամբ գործել: Նավթամուղի բաժնետոմսերի 30 տոկոսի սեփականատեր «British Petrolium» ընկերության ներկայացուցիչը երեկ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է, որ արդեն սկսվել է առաջին տանկերի բեռնումը թուրքական Ջեյհան նավահանգստում:

կարդալ ավելին

Փորձել են պայթեցնել

24.08.2008

Քվեմո Քարթլիի տարածաշրջանի նահանգապետ Դավիթ Կիրկիտաձեն երեկ հայտարարել է, թե անհայտ անձինք Վրաստանի Մառնեուլիի շրջանում փորձել են պայթեցնել Հայաստանի հետ կապող երկաթուղային կամուրջը: «Ուրբաթ լուսաբացին գործի է դրվել պայթուցիկ սարք՝ ենթադրաբար հակատանկային ական, որը դրված է եղել կամուրջի հենասյուներից մեկի տակ: Սակայն պայթյունը լուրջ վնաս չի հասցրել»,- ասել է նա` տեղեկացնելով, որ պայթյունի փաստով հետաքննություն …

կարդալ ավելին

Կախված է Սահակաշվիլուց

24.08.2008

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, թե ՌԴ-ի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման հարցը կախված է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետագա գործողություններից: «Սահակաշվիլին պատասխանատվություն է կրում իրադարձությունների հետագա զարգացման համար»,- ասել է Լավրովը: Նա նշել է, որ չճանաչված հանրապետությունների իշխանություններն ու ժողովուրդը քանիցս դիմել են իրենց անկախությունը ճանաչելու խնդրանքով: Նրա խոսքով` …

կարդալ ավելին

Տեղափոխել են այլ երկրներ

24.08.2008

Վրաստանի լեյբորիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլին երեկ հայտարարել է, որ պատերազմի ու ողբերգության օրերին երկրի իշխանական վերնախավը Վրաստանից «միլիարդավոր դոլարներ եւ իրենց ընտանիքների անդամներին տեղափոխել են Բահամյան ու Կանարյան կղզիներ»: Այդ կապակցությամբ կուսակցությունը ստեղծել է հատուկ հանձնաժողով, որը կուսումնասիրի եւ կստուգի ռազմական գործողությունների օրերին յուրաքանչյուր պաշտոնյայի գտնվելու վայրը: Նրա խոսքով` պատերազմի ելքը հիմնականում կախված է …

կարդալ ավելին

Զինված ուժեր են հարկավոր

24.08.2008

«Վրաստանին նոր զինված ուժեր են հարկավոր, որոնք 10 անգամ ավելի ուժեղ կլինեն մեր ունեցածից»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Եվրոպայում ԱՄՆ-ի զինուժերի հրամանատար գեներալ Ջոն Կրեդոկի եւ ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալության տնօրեն Հենրիետա Ֆորի հետ համատեղ ասուլիսում: «Մենք կարողացանք պահպանել մեր բանակը, որը մի քանի օր դիմադրություն էր ցույց տալիս հակառակորդի գերակշռող ուժերին: Մեզ …

կարդալ ավելին

Խիստ են վարվել պարսկուհու հետ

24.08.2008

Իրանի Հանրապետության իշխանություններն արգելել են երիտասարդ ու պոպուլյար դերասանուհի Գոլշիֆթե Ֆարահանիին լքել երկրի սահմանները։ Պատճառը նրանում է, որ 25-ամյա դերասանուհին նկարահանվել է հոլիվուդյան ֆիլմում՝ առանց Իրանի Մշակույթի նախարարության համաձայնությունը ստանալու։ Ռիդլի Սկոտի նկարահանած «Ստի համագումարը» ֆիլմը շուտով էկրաններ է բարձրանալու։ Այդ ֆիլմում դերասանուհին կատարել է գլխավոր դերերից մեկը։ Իրանի ոստիկանները դերասանուհուն թույլ չեն տվել ինքնաթիռ …

կարդալ ավելին

Զինամթերք չեն մատակարարել

24.08.2008

ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ներկայացուցիչ փոխգնդապետ Էլիզաբեթ Հիթները ՌԻԱ «Նովոստիին» հայտնել է, որ Պենտագոնը զենք, զինամթերք ու ռազմական սարքավորումներ չի մատակարարում Վրաստանին: «Բոլոր այն բեռները, որ ներկայում ԱՄՆ-ը մատակարարում է Վրաստանին, բացառապես մարդասիրական բնույթ են կրում: ԱՄՆ-ը ոչ մի զենք ու զինամթերք չի մատակարարում Վրաստանին»,- ասել է նա: Հիշեցնենք, որ մի շարք լրատվամիջոցներ՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, …

կարդալ ավելին

Հյուսիսային Օսիան հեղեղված է փախստականներով

24.08.2008

Հյուսիսային Օսիան, որն անմասն չի մնացել իր սահմանին տեղի ունեցող հակամարտությունից, կրկին փախստականների հոսք է ընդունում, որ բերում է իր հետ սարսափով ու տառապանքներով լի պատմություններ: «Մենք ոչ լույս ունեինք, ոչ ջուր, ոչ սնունդ»,- ասում է 40-ամյա Տատյանա Վալիեւան Ցխինվալից, հիշելով Վրաստանի կողմից Հարավային Օսիայի ռմբակոծությունը: «Մենք միայն պայթյուններ էինք լսում, բայց չգիտեինք, թե ինչ …

կարդալ ավելին

ՌԴ-ն դուրս է գալիս օրենքի շրջանակներից

24.08.2008

«Ռուսաստանը դուրս է գալիս օրենքի շրջանակներից»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը՝ մեկնաբանելով Վրաստանից իր զորքերն անհապաղ դուրս բերելու Ռուսաստանի մերժումը: CBS հեռուստաալիքի եթերում Ռայսն ասել է, որ Ռուսաստանն «ավելի ու ավելի է օրենքից դուրս մնում այս հակամարտությունում»: Այս հայտարարությունն ԱՄՆ պետքարտուղարն արել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարությունների ղեկավարների արտահերթ հանդիպումից հետո: Ռայսի կարծիքով, Ռուսաստանը …

կարդալ ավելին

«Կոսովոն եզակի է»

24.08.2008

Ըստ ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի` միջազգային իրավունքում տարածքային ամբողջականության սկզբունքը գերակա առաջնահերթություն է: Երեկ Վաշինգտոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Կոսովոյի անկախացումը նախադեպ չէ՞ Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների համար, Բրայզան պատասխանել է. «Անշուշտ, մենք գիտենք, որ Ռուսաստանի կառավարությունում կան այնպիսիք, ովքեր ցանկանում էին դա` …

կարդալ ավելին

ԱՄՆ-ը չի կարողացել կանխել

24.08.2008

ԱՄՆ նախագահական ընտրարշավի առաջատար Բարաք Օբաման ԱՄՆ-ի ղեկավարներին մեղադրել է այն բանում, որ նրանք չկարողացան կանխել հակամարտությունը Վրաստանում: «Մենք չկարողացանք կանխել այդ հակամարտությունը, քանի որ մեր ղեկավարների ուշադրությունը շեղված է, մեր ռեսուրսները բաժան-բաժան են, եւ մեր դաշինքները՝ խարխլված»,- հայտարարել է Օբաման՝ ելույթ ունենալով արտասահմանյան պատերազմների ամերիկացի վետերանների կազմակերպության ամենամյա համագումարում: Ընդգծելով, որ «Վրաստանի տարածքային ամբողջականությունը …

կարդալ ավելին

ՌԴ-ն 12,5 միլիարդ ռուբլի է ծախսել

24.08.2008

«Հնգօրյա պատերազմը Ռուսաստանի վրա 12,5 մլրդ ռուբլի է նստել»,- վկայակոչելով անկախ փորձագետների հրապարակած թվերը, գրում է «Նեզավիսիմայա գազետան»: Ճշգրիտ թվեր առայժմ չկան, բայց ֆինանսական կորուստների մոտավոր գնահատումներն առկա են: Ռազմավարությունների վերլուծության եւ տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը թերթին հայտնել է, որ Կենտրոնի 10 մասնագետներ երեք օրվա ընթացքում փորձում էին գոնե ամենաընդհանուր ձեւով գնահատել Ռուսաստանի տնտեսական …

կարդալ ավելին

Երկու ժամ

24.08.2008

Մեկօրյա այցով Բաքվում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ դեմ առ դեմ տեղի ունեցած երեկվա հանդիպումը տեւել է 2 ժամ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերություններին եւ տարածաշրջանային թեմաներին առնչվող հարցեր: Հիշեցնենք, որ Էրդողանը մեկնել էր Բաքու` Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկելու հարավկովկասյան երեք հանրապետությունների, Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնակցությամբ …

կարդալ ավելին