Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն Արեւմտաեվրոպական միության վեհաժողովի Քաղաքական հարցերի կոմիտեի փոխղեկավար Մայք Հենքոկի հետ երեկ Բաքվում կայացած հանդիպմանը հայտարարել է, որ «ղարաբաղյան հակամարտությունն Ադրբեջանի գլխավոր հիմնախնդիրն Է, որը շահագրգռված է տարածաշրջանի պետությունների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմամբ»: Ըստ Մամեդյարովի` տարածքային ամբողջականության պահպանման եւ միջազգային մակարդակով ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները «պետք է կարեւոր պայման դառնան տարածաշրջանային հակամարտությունների լուծման գործում»: