Զինամթերք չեն մատակարարել

24/08/2008

ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ներկայացուցիչ փոխգնդապետ Էլիզաբեթ Հիթները ՌԻԱ «Նովոստիին» հայտնել է, որ Պենտագոնը զենք, զինամթերք ու ռազմական սարքավորումներ չի մատակարարում Վրաստանին: «Բոլոր այն բեռները, որ ներկայում ԱՄՆ-ը մատակարարում է Վրաստանին, բացառապես մարդասիրական բնույթ են կրում: ԱՄՆ-ը ոչ մի զենք ու զինամթերք չի մատակարարում Վրաստանին»,- ասել է նա: Հիշեցնենք, որ մի շարք լրատվամիջոցներ՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, հաղորդել էին, որ ԱՄՆ-ը ինքնաթիռներով զենքի ու զինամթերքի փոխադրում է նախապատրաստում Գերմանիայից: