Մեկօրյա այցով Բաքվում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ դեմ առ դեմ տեղի ունեցած երեկվա հանդիպումը տեւել է 2 ժամ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերություններին եւ տարածաշրջանային թեմաներին առնչվող հարցեր: Հիշեցնենք, որ Էրդողանը մեկնել էր Բաքու` Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկելու հարավկովկասյան երեք հանրապետությունների, Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնակցությամբ «Կովկասյան միություն» ստեղծելու մասին իր կողմից առաջ քաշված գաղափարը: