Խիստ են վարվել պարսկուհու հետ

24/08/2008

Իրանի Հանրապետության իշխանություններն արգելել են երիտասարդ ու պոպուլյար դերասանուհի Գոլշիֆթե Ֆարահանիին լքել երկրի սահմանները։ Պատճառը նրանում է, որ 25-ամյա դերասանուհին նկարահանվել է հոլիվուդյան ֆիլմում՝ առանց Իրանի Մշակույթի նախարարության համաձայնությունը ստանալու։ Ռիդլի Սկոտի նկարահանած «Ստի համագումարը» ֆիլմը շուտով էկրաններ է բարձրանալու։ Այդ ֆիլմում դերասանուհին կատարել է գլխավոր դերերից մեկը։

Իրանի ոստիկանները դերասանուհուն թույլ չեն տվել ինքնաթիռ բարձրանալ ու Լոս Անջելես մեկնել, որտեղ նա պատրաստվում էր ամերիկյան կինոստուդիաներից մեկի հետ նոր պայմանագիր կնքել։