ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը հաստատակամորեն, բայց առանց առճակատման կշարունակի պաշտպանել իր շահերը միջազգային ասպարեզում: «ԱՊՀ-ի տարածքը շախմատային տախտակ չէ աշխարհաքաղաքական պարտիաներ խաղարկելու համար, դա բոլոր այստեղ ապրող ժողովուրդների ընդհանուր քաղաքակրթական տարածքն է,- ասել է նա: -Գլխավորն այն է, որ ոչ ոք չխանգարի՝ հանուն իր էգոիստական շահերի արհեստական խոչընդոտներ ստեղծելով»:
կարդալ ավելինՏարածաշրջանում կայունության եւ անվտանգության պլատֆորմ ձեւավորելու` պաշտոնական Անկարայի վերջին առաջարկն այս շաբաթ կքննարկվի նաեւ պաշտոնական Երեւանի հետ: «Ասոշիեյթեդ փրես» գործակալության հաղորդմամբ, Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, թե հարցը քննարկվելու է Հայաստան թուրքական պատվիրակության այցի ժամանակ: Մինչ այդ, նախաձեռնությունը քննարկելու նպատակով այսօր Ստամբուլ է ժամանելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Lավրովը: «Կովկասում ապրող ժողովուրդներն ընդհանուր ապագա …
կարդալ ավելինԱՄՆ-ից թռչնամսի եւ խոզի մսի ներմուծման կրճատումը ճգնաժամային իրադրություն չի ստեղծի ռուսաստանյան շուկայում, ընդհակառակը` միայն բարերար ազդեցություն կունենա ճյուղի վրա` կարագացնի աճի տեմպերը եւ կվերացնի ռուսաստանցի արտադրողների մոտ առկա իրացման խնդիրը: Այս մասին երեկ հայտարարել են ՌԻԱ «Նովոստիի» կողմից հարցված փորձագետները: «Մենք արդեն վաղուց ենք ՌԴ թռչնամսի ներկրումը կրճատելու հարց առաջադրում: Ներկայում թռչնամսի ռուսաստանցի արտադրողները …
կարդալ ավելինՏեղացի վերլուծաբանների կարծիքով, գալիք նախագահական ընտրությունները բոյկոտելու Ադրբեջանի բոլոր խոշոր ընդդիմադիր կուսակցությունների որոշումն արդյունավետ չի լինի, քանի որ դա փաստորեն թեկնածու Իլհամ Ալիեւին ափսեի վրա կմատուցի հաղթանակը: Այս բոյկոտը սովորաբար տրոհված ընդդիմության կողմից միասնության եզակի դրսեւորում է, սակայն քննադատները պնդում են, թե այս նոր ձեւավորված վճռականությունը սխալ ուղղությամբ է ընթանում: Ալիեւի հակառակորդ հանդիսացող յոթ թեկնածուներից …
կարդալ ավելինՎրաստանում ընթանում է «StopRussia» «Համերաշխության կենտրոնի շղթա» ակցիան: Թբիլիսիի բոլոր խաչմերուկներում մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Սբ. Երրորդության գլխավոր տաճարի ուղղությամբ ձեռք ձեռքի բռնած մարդիկ են կանգնած: Նրանք վանկարկում են՝ «Կեցցե Վրաստանը», «Վրաստանը մերն է», «Ռուսաստանցի զավթիչներ, հեռացեք»: Թբիլիսիի պողոտաներում տրանսպորտի երթեւեկությունը սահմանափակված է: Ակցիայի մասնակիցների թվում են՝ Սուխիշվիլիի անվան ազգային բալետի անսամբլը, ֆուտբոլիստներ Արվելաձե եղբայրները, օլիմպիական …
կարդալ ավելին2008թ. հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Վրաստանից Ուկրաինա արտահանության ծավալն աճել է 62,1 տոկոսով (27,2 մլն դոլարով) եւ կազմել 71 մլն դոլար` Վրաստանի արտահանության ընդհանուր ծավալի 7,4 տոկոսը: Այդ մասին հաղորդել է Վրաստանի Վիճակագրության դեպարտամենտը: Աճը, մասնավորապես, պայմանավորված է ֆերոհամաձուլվածքների, երկաթուղային լոկոմոտիվների եւ խաղողի գինիների արտահանման ծավալների աճով: Այս տարվա 7 ամիսների ընթացքում Վրաստանից …
կարդալ ավելինՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո առաջին անգամ հրապարակել է այն «հինգ սկզբունքները», որոնց հիման վրա կառուցվելու է ՌԴ արտաքին քաղաքականությունը: Առաջինն, ըստ Մեդվեդեւի, այն է, որ` Ռուսաստանը ճանաչում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների գերակայությունը, որոնցով պայմանավորված է հարաբերությունները քաղաքակիրթ ժողովուրդների միջեւ: Երկրորդն այն է, որ, ըստ նրա` աշխարհը պետք …
կարդալ ավելինՎրաստանի ԱԳ փոխնախարար Գրիգոլ Վաշաձեն երեկ հայտարարել է, որ Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց երկրները կպահպանեն հյուպատոսական հարաբերությունները: «Ոչ Վրաստանը ՌԴ-ում, ոչ էլ Ռուսաստանը Վրաստանում այլեւս չեն ունենա այն դիվանագիտական ներկայացուցչությունները, որոնք քաղաքական աշխատանք են իրականացնում: Մենք պահպանում ենք միայն հյուպատոսությունները»,- ասել է նա:
կարդալ ավելինԱշխարհն ավելի է գլորվում դեպի համատարած ցինիզմը: Ժամանակակից տեխնոլոգիաների պարագայում գրեթե անհնար է սուտը տարբերել ճշմարտությունից: Զանգվածային տեղեկատվության միջոցներն ամենուր դարձել են տեղեկատվական պատերազմում զանգվածային քարոզչության գործիք, եւ թվում է, թե դա անդառնալի գործընթաց է (օրինակ, այսօր իմանալ, թե իրականում ինչ է կատարվել Ցխինվալում, ինչքան խաղաղ բնակիչ է զոհվել, ուղղակի անհնար է` խաբում են ամեն …
կարդալ ավելինՌուսաստանը եւ Հարավային Օսիան սեպտեմբերի 2-ին երկու պետությունների բարեկամության եւ համագործակցության պայմանագիր կստորագրեն, որի համաձայն՝ Հարավային Օսիայի տարածքում կտեղաբաշխվի ռուսաստանյան ռազմակայան: Երեկ այս մասին հայտարարել է Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Զնաուր Գասիեւը: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն օգոստոսի 26-ին հրամանագրեր է ստորագրել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման մասին եւ հանձնարարել ՌԴ ԱԳ նախարարությանը՝ բանակցություններ սկսել …
կարդալ ավելինԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնին սեպտեմբերի 4-ին այցելելու է Թբիլիսի: Այցի շրջանակներում տեղի կունենա Դիկ Չեյնիի հանդիպումը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ: Ինչպես հայտարարում է ամերիկյան կողմը, դա կլինի ստեղծված ճգնաժամային իրադրությունում Վրաստանին ԱՄՆ-ի աջակցության եւս մեկ դրսեւորումը:
կարդալ ավելինԱմերիկյան World Public Opinion (WPO) հետազոտական կենտրոնի կողմից Եգիպտոսում, Նիգերիայում, Ադրբեջանում, Ինդոնեզիայում, Իրանում, Պաղեստինում եւ Թուրքիայում 5200 մարդկանց միջեւ անցյալ հունվարին եւ փետրվարին անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ գլոբալիզացիայի գաղափարի նկատմամբ ամենասառը մահմեդական ժողովուրդը թուրքերն են: Ըստ հետազոտության, հիշյալ մահմեդական 7 երկրներում հարցվածների ընդհանուր առմամբ 63 տոկոսը դրական մոտեցում է ցուցաբերել գլոբալիզացիայի գաղափարին: Գլոբալիզացիային …
կարդալ ավելինՎաշինգտոնի գինիների խանութներից մեկը՝ ի նշան Վրաստանում Ռուսաստանի գործողությունների դեմ բողոքի, հայտարարել է, որ դադարեցնում է ռուսական օղի վաճառել եւ հաճախորդներին ավելի շատ վրացական գինիներ է առաջարկելու: «Մենք պատրաստվում ենք ռուսական օղու ոչ մեծ բոյկոտ սկսել»,- հայտարարել է ԱՄՆ-ի մայրաքաղաքի Ջորջթաուն հեղինակավոր շրջանում «Պոտոմակ ուայն էնդ սպիրիտ» խանութի սեփականատեր Սթիվեն Ֆիլդմանը: Նա ասել է, որ …
կարդալ ավելինԻսպանիան ձգտելու է Եվրամիության անդամ երկրների միասնության հասնել Կովկասի իրադրության վերաբերյալ որոշում ընդունելու հարցում: Այդ մասին հայտնել է իսպանական EFE լրատվական գործակալությունը` վկայակոչելով Եվրամիության գործերի պետքարտուղար Դիեգո Լոպես Գարիդոյին: Ըստ նրա` Մադրիդը պնդելու է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը. Իսպանիան միշտ էլ այդ դիրքորոշումն է ունեցել, այդ թվում եւ՝ Կոսովոյին անկախություն տրամադրելու հարցում, որը նա չի …
կարդալ ավելինԱրժույթի միջազգային հիմնադրամը քննարկում է Վրաստանին 750 մլն դոլարի չափով վարկ տրամադրելու հնարավորությունը: Այդ մասին հաղորդել է «Բլումբերգ» գործակալությունը` վկայակոչելով կազմակերպության մի աշխատակցի, որը չի ցանկացել հայտնել անունը: Աղբյուրի ասելով` ԱՄՀ-ն արդեն մի խումբ աշխատակիցների է ուղարկել Վրաստան` գնահատելու այն ռիսկերը, որոնց երկիրը ենթարկվում է աճող առեւտրական դեֆիցիտի կապակցությամբ: Հիմնադրամի ներկայացուցիչների կարծիքով` վրացական էկոնոմիկան փրկելու …
կարդալ ավելինԵվրամիությանն առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը երեկ հայտարարել է, որ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու կապակցությամբ Ռուսաստանին միջազգային մեկուսացում չի սպառնում: «Ռուսաստանը չի կարող մեկուսացվել աշխարհի ներկայիս քաղաքական ու տնտեսական միջավայրում»,- ասել է նա: Չիժովն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Համագործակցության Շանհայի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները Դուշանբեի գագաթաժողովում հանդես են եկել …
կարդալ ավելինԹբիլիսիի վերլուծաբաններն ասում են, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու վերաբերյալ Ռուսաստանի որոշումը կանդրադառնա նաեւ Մոսկվայի վրա: Թբիլիսիում Ռուսաստանի դեսպանատան մոտ մի քանի հազար մարդ է հավաքվել ցույցի, շատերի ձեռքերին վրացական դրոշներ են եւ «Կանգնեցրեք Ռուսաստանին» պաստառներ: «Այժմ աշխարհը տեսավ Ռուսաստանի իրական դեմքը: Այդ երկիրն ագրեսոր է, դա չարի կայսրություն է: Մենք նրանց հետ …
կարդալ ավելինԵրեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրեց Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու մասին հրամանագիրը։ Հակառակ լրագրողների կանխատեսումներին՝ նա չձգձգեց պատասխանը եւ ընդունեց «օս եւ աբխազ ժողովուրդների ազատ արտահայտած կամքը»։ Մինչ ռուսական հեռուստաալիքները կադրեր են ցուցադրում, թե ինչպես են այս հանրապետությունների բնակիչները տոնում այդ փաստը եւ շնորհակալություն հայտնում ռուս խաղաղապահներին՝ համբուրելով անգամ նրանց մեքենաները, արեւմտյան …
կարդալ ավելինIWPR-ի լրագրողը, որին թույլատրվել էր մուտք գործել Գորի ռուսական տանկով, ականատես է եղել նրան, թե ինչպես են հաղթանակող ռուսամետ զինյալները մոլեգնում այրվող քաղաքում: «Վրացիները պետք է հասկանան, որ մենք չենք վախենում Բուշից, որ մեզ սպառնում է իր ծովային հետեւակազորով եւ դեսանտով»,- ասում է իրեն հրամանատար, տանկի կապիտան եւ Ռուսաստանի խաղաղապահ զորքերի անդամ կոչող ռուս զինվորը: …
կարդալ ավելինԴմիտրի Մեդվեդեւը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը, ճանաչելով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, մտադիր չէ միջամտել նախկին ԽՍՀՄ-ի տարածքի մյուս հակամարտություններին: Նա նաեւ կոչ է արել Արեւմուտքին՝ նոր հակամարտություն չբորբոքել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման պատճառով: «Իսկ ինչ վերաբերում է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ Վրաստանի հակամարտությունների շուրջ ստեղծված իրադրությանը, ապա …
կարդալ ավելին