ԱՊՀ-ն շախմատի տախտակ չէ

02/09/2008

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը հաստատակամորեն, բայց առանց առճակատման կշարունակի պաշտպանել իր շահերը միջազգային ասպարեզում: «ԱՊՀ-ի տարածքը շախմատային տախտակ չէ աշխարհաքաղաքական պարտիաներ խաղարկելու համար, դա բոլոր այստեղ ապրող ժողովուրդների ընդհանուր քաղաքակրթական տարածքն է,- ասել է նա: -Գլխավորն այն է, որ ոչ ոք չխանգարի՝ հանուն իր էգոիստական շահերի արհեստական խոչընդոտներ ստեղծելով»: