աշխարհ

Արտագնա նիստ Թբիլիսիում

22.09.2008

Երեկ Թբիլիսիում մեկնարկել է ՆԱՏՕ-ի խորհրդի արտագնա նիստը, որին մասնակցում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սհեֆերը եւ դաշինքի անդամ 26 երկրների ներկայացուցիչները: Նիստի օրակարգում են ՆԱՏՕ-Վրաստան հետագա համագործակցության եւ Վրաստանին օգնություն ցուցաբերելու հարցերը: Հիշեցնենք, որ Յաապ դե Հոոպ Սհեֆերն օրերս վրացական «Ռուսթավի-2» հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է, որ ՆԱՏՕ-ի մասնագետներն այժմ Վրաստանում ուսումնասիրում …

կարդալ ավելին

Դրամաշնորհների հաշվին

13.09.2008

Վրաստանի ֆինանսների նախարար Նիկա Գիլաուրին նախօրեին հայտարարել է, որ Վրաստանի պետբյուջեն ընդհանուր առմամբ ավելանալու է 254 մլն լարիով: «Երկրի բյուջեն արդյունքում կկազմի 7,209 մլրդ լարի: Բյուջեի ավելացումը տեղի է ունենում 255 մլն լարի դրամաշնորհների, ինչպես նաեւ 300 մլն լարիի չափով կապիտալ ծախսերի մնացորդի հաշվին»,- նշել է նախարարը:

կարդալ ավելին

ՆԱՏՕ-ի դիրքորոշումը

13.09.2008

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ Դե Հոոպ Սհեֆերը հայտարարել է, որ «Աբխազիան եւ Հարավային Օսիան Վրաստանի բաղկացուցիչ մասն են»: Նա նշել է, որ «Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումն անօրինական է»: Նաեւ հավելել է, որ «աբխազական եւ հարավօսական հակամարտությունների կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու եւ Վրաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում այդ տարածաշրջանների ապագա կարգավիճակի շուրջ …

կարդալ ավելին

Ճանաչումից հետո

13.09.2008

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անդամակցության հարցը կարող է լուծվել միայն ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների կողմից այդ հանրապետությունների ճանաչումից հետո»,- այդ մասին երեկ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Մենք արդեն ստեղծել ենք նորմատիվ բազա, որի հիման վրա կարող ենք կազմակերպություն ընդունել ցանկացած պետություն, սակայն Հարավային Օսիայից եւ Աբխազիայից հայտեր …

կարդալ ավելին

Պետք է ընդունել Վրաստանին

13.09.2008

Ալյասկայի նահանգապետ, ԱՄՆ-ի փոխնախագահի հանրապետական թեկնածու Սառա Փալինը ABC հեռուստակայանին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, թե Վրաստանն ու Ուկրաինան պետք է ընդունել ՆԱՏO: Լրագրողի հարցին` «Արդյո՞ք Միացյալ Նահանգները պարտավորված կլինի պատերազմել, եթե Վրաստանը դառնա ՆԱՏO-ի անդամ եւ հարձակման ենթարկվի Ռուսաստանի կողմից», Փալինը պատասխանել է. «Հավանաբար, այո: Դա ՆԱՏՕ-ի պայմանագրից է բխում: Եթե անդամ երկիրը հարձակման …

կարդալ ավելին

Ամերիկայի դավաճանությունը

13.09.2008

Աշխարհը գնալով ավելի ու ավելի է գլորվում համընդհանուր ցինիզմի գիրկը: Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների մեր դարում գրեթե անհնար է դարձել սուտը ճշմարտից տարբերելը: ԶԼՄ-ներն ամենուր վերածվել են ինֆորմացիոն պատերազմում զանգվածային քարոզչության զենքի, եւ ինչպես երեւում է` սա արդեն անդառնալի գործընթաց է (օրինակ` այսօր պարզապես անհնար է իմանալ ճշմարտությունն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Ցխինվալիում, …

կարդալ ավելին

Մունը գովել է

13.09.2008

Նախօրեին հեռախոսազրույց է կայացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի միջեւ: Թեեւ խոսակցությունը հիմնականում վերաբերել է Կիպրոսի խնդրի շուրջ ընթացող բանակցություններին, սակայն, ըստ թուրքական «Հյուրիեթ» օրաթերթի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ գովեստով է արտահայտվել Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմ ստեղծելու Թուրքիայի նախաձեռնության մասին: Հիշեցնենք, որ ռուս-վրացական բախումների թեժ շրջանում՝ օգոստոսի 11-ին, …

կարդալ ավելին

Մոսկվան կփոխի՞ իր դիրքորոշումը

13.09.2008

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն հույս ունի, թե որոշ ժամանակ անց Վրաստանի տարածաշրջանների անկախության ճանաչման հարցում Մոսկվայի դիրքորոշումը կարող է փոխվել: «Առայժմ Ռուսաստանը չի համաձայնում այն բանին, որ դա Վրաստանի անբաժանելի տարածքն է, բայց կանցնի ինչ-որ ժամանակ, երբ Մոսկվայի դիրքորոշումը կարող է փոփոխվել»,- ասել է Էդուարդ Շեւարդնաձեն: Ըստ նրա, Եվրամիությունն արդեն զգալի արդյունքների է հասել …

կարդալ ավելին

ԱՄՆ-ը մերժել է

13.09.2008

Վաշինգտոնը մտադիր չէ պաշտպանել պաշտոնական Թբիլիսիին զենքի մատակարարման միջազգային արգելքի սահմանումը: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի առաքելության ներկայացուցիչ Բեն Չանգը Ռուսաստանի կողմից Անվտանգության խորհրդին ներկայացված բանաձեւի նախագիծը գնահատել է՝ որպես «Վրաստանի տարածքից զորքերը դուրս բերելու Մոսկվայի պարտավորություններից ուշադրությունը շեղելու փորձ»: ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Վրաստան հատուկ պատվիրակություն ուղարկելու մասին, որը պետք է գնահատի …

կարդալ ավելին

Օգտագործվել է 14 պետությունների զենք

13.09.2008

Վրաստանը վրաց-հարավօսական հակամարտության ժամանակ 14 պետությունների զենք ու ռազմական տեխնիկա է օգտագործել: Այդ մասին ասել է ՌԴ գլխավոր զինվորական դատախազ Սերգեյ Ֆրիդինսկին: «Ըստ առկա տվյալների՝ Վրաստանը Հարավային Օսիայում 14 պետությունների զենք ու տեխնիկա է օգտագործել: Դա եղել է ինչպես ծանր տեխնիկա՝ տանկեր, հրետանի, հակաօդային եւ հակահետեւակային կայանքներ, համազարկային կրակի կայանքներ, այնպես էլ զենքի այլ տեսակներ»,- …

կարդալ ավելին

Ռազմակայաններ է ստեղծելու

12.09.2008

ԱՄՆ-ը ծրագրում է Վրաստանի ափերի մոտ իր ռազմածովային նավատորմի ռազմակայաններ ստեղծել: Ներկայում ԱՄՆ-ի, Վրաստանի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ ինտենսիվ բանակցություններ են ընթանում Փոթիում եւ Բաթումում ռազմանավերի հետագա տեղաբաշխման շուրջ: Ըստ վրացական աղբյուրների հաղորդման` ռազմակայանները ծավալվելու են արագ հակազդման ուժերի տեսքով: Բացի այդ, այդ ռազմակայանների խնդիրներից մեկը կլինի Վրաստանի տարածքով անցնող էներգետիկական միջանցքների անվտանգության ապահովումը: Սակայն, …

կարդալ ավելին

Կարեւորը զարգացումն է

12.09.2008

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չի կորցնում համաշխարհային հանրակցության աջակցությամբ Վրաստանի խաղաղ միավորման հույսերը, սակայն տվյալ փուլում գլխավոր նպատակ է համարում երկրի էկոնոմիկայի փրկումն ու զարգացումը: «Այսօր մեր գլխավոր նպատակը ճգնաժամ թույլ չտալն է եւ էկոնոմիկայի զարգացումը»,- հայտարարել է Սահակաշվիլին կիրակի օրը Թելավիում տեղի գինեգործների հետ կայացած հանդիպմանը: Նա ընդգծել է, որ «այս փուլում գլխավորն էկոնոմիկան …

կարդալ ավելին

Ադրբեջանից` Վրաստան

12.09.2008

Ադրբեջանի պետական նավթընկերությունն այս տարվա ապրիլ-օգոստոսին 160 մլն խորանարդ մետր գազ է արտահանել Վրաստան: Այդ մասին հաղորդել են ընկերության ներկայացուցիչները: Օգոստոսին արտահանման ծավալը կազմել է 35,6 մլն խորանարդ մետր: Վրաստանին գազի մատակարարումներ սկսվել են ապրիլին: Օրական այդ երկրին մատակարարվում է 1,2-1,5 մլն խորանարդ մետր գազ: Ադրբեջանի պետական նավթընկերությունը սեփական գազ է արդյունահանում: Մայիսին ընկերությունը 30 …

կարդալ ավելին

Հանդիպել են

12.09.2008

Երեկ Մոսկվայի մարզի «Մայն Դորֆ» դղյակում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հանդիպումը: Մեդվեդեւն առաջարկել է վրաց-հարավօսական հակամարտության կարգավորումը քննարկել՝ հաշվի առնելով վերջին մեկ ամսվա իրադարձությունները, նոր իրողությունները: «Բավական լարված ամիս է անցել, որի ընթացքում բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրվել են «Մեդվեդեւ-Սարկոզի» պլանի շրջանակներում»,- ասել է Մեդվեդեւը: «Այդ ընթացքում տեղի …

կարդալ ավելին

«Վրաստանում անորոշ վիճակ է»

12.09.2008

«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում վրաց հայտնի բեմադրիչ Ռոբերտ Ստուրուան այսօր Վրաստանում տիրող իրավիճակը «շատ անորոշ» է գնահատել: «Ռուսաստանյան զորքերը, հասկանալի կլիներ, եթե կանգնած լինեին Հարավային Օսիայում եւ Աբխազիայում, բայց նրանք մտան Վրաստան», – ասել է նա: Ըստ Ստուրուայի` երբ ռուսաստանյան զորքերը մոտեցել էին Գորիին, ինքը երկու երիտասարդ արվեստագետների հետ միասին մեկնել էր Գորի ու …

կարդալ ավելին

Մոսկվա-Թբիլիսի

12.09.2008

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երեկ Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խնդրի հետ կապված հարցեր: Ներկայումս Եվրամիությունում նախագահող երկրի` Ֆրանսիայի նախագահի հետ Մոսկվա են մեկնել Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Խավիեր Սոլանան եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն: Պատվիրակությունը Մոսկվայից կմեկնի Թբիլիսի, որտեղ կներկայացնի …

կարդալ ավելին

Հաշվում են վնասները

12.09.2008

Երեկ Վրաստան է ժամանել ՆԱՏՕ-ի փորձագետների 15 հոգանոց պատվիրակությունը, որը պետք է տեղում գնահատի 5 օր տեւած ռուս-վրացական բախումների հետեւանքով Վրաստանի զինված ուժերի կրած վնասի չափը: Իսկ սեպտեմբերի 15-16-ին Թբիլիսիում տեղի կունենա ՆԱՏՕ-ի խորհրդի արտագնա նիստը, օրը կնախագահի դաշինքի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը:

կարդալ ավելին

«Սահակաշվիլին քաղաքական դիակ է»

06.09.2008

Իտալական RAI հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Վրաստանի իրադրության կարգավորմանը նվիրված Հռոմի խորհրդաժողովին, նույնիսկ, եթե այնտեղ լինի «քաղաքական դիակ» Սահակաշվիլին, որը պատասխանատու է մարդկանց զոհվելու համար: «Մենք, իհարկե, պատրաստ ենք ամենատարբեր հարցեր քննարկել խորհրդաժողովներում, միջազգային այլ հարթակներում, բայց միաժամանակ կցանկանայինք, որ միջազգային հանրակցությունը հիշի` ով …

կարդալ ավելին

Գյուլի այցին դեմ են

06.09.2008

Ադրբեջանական Երիտասարդության համաշխարհային կոնգրեսը բողոքում է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Հայաստան այցի դեմ: Կոնգրեսը գտնում է, որ այցը լրջորեն կազդի Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա: «Թուրքիայի կառավարությունը պետք է հրաժարվի այն քայլերից, որոնք ձեռնարկել է աշխարհի մի շարք պետությունների եւ հայկական լոբբիի ճնշման ներքո, եւ պետք է շարունակի հանդես բերել սկզբունքային դիրքորոշում»,- նշված է Կոնգրեսի …

կարդալ ավելին

Լրացուցիչ օգնություն

06.09.2008

Վրաստանում Գերմանիայի դեսպանության մամուլի ծառայության փոխանցմամբ` Գերմանիայի ԱԳ նախարարությունը 225.000 եվրո է հատկացրել Վրաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Նշված օգնությունն օգտագործվելու է Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտության հետեւանքով իրենց տները լքած 500 փախստականների համար պարենամթերք եւ հիգիենայի միջոցներ ձեռք բերելու համար: Մինչ այդ Գերմանիայի կառավարությունը 2,2 մլն եվրո է հատկացրել մարդասիրական օգնություն ցուցաբերելու եւ Վրաստանի …

կարդալ ավելին