Ռազմակայաններ է ստեղծելու

12/09/2008

ԱՄՆ-ը ծրագրում է Վրաստանի ափերի մոտ իր ռազմածովային նավատորմի ռազմակայաններ ստեղծել: Ներկայում ԱՄՆ-ի, Վրաստանի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ ինտենսիվ բանակցություններ են ընթանում Փոթիում եւ Բաթումում ռազմանավերի հետագա տեղաբաշխման շուրջ: Ըստ վրացական աղբյուրների հաղորդման` ռազմակայանները ծավալվելու են արագ հակազդման ուժերի տեսքով: Բացի այդ, այդ ռազմակայանների խնդիրներից մեկը կլինի Վրաստանի տարածքով անցնող էներգետիկական միջանցքների անվտանգության ապահովումը: Սակայն, ինչպես հաղորդվում է, Թուրքիան զգուշանալով Ռուսաստանի հակազդեցությունից, առայժմ որոշակիություն չի մտցրել այդ հարցում: