Վրաստանը վրաց-հարավօսական հակամարտության ժամանակ 14 պետությունների զենք ու ռազմական տեխնիկա է օգտագործել: Այդ մասին ասել է ՌԴ գլխավոր զինվորական դատախազ Սերգեյ Ֆրիդինսկին: «Ըստ առկա տվյալների՝ Վրաստանը Հարավային Օսիայում 14 պետությունների զենք ու տեխնիկա է օգտագործել: Դա եղել է ինչպես ծանր տեխնիկա՝ տանկեր, հրետանի, հակաօդային եւ հակահետեւակային կայանքներ, համազարկային կրակի կայանքներ, այնպես էլ զենքի այլ տեսակներ»,- երեկ հայտարարել է Ֆրիդինսկին` հավելելով, թե Վրաստանն ամենից շատ զենք ստացել է ԱՄՆ-ից եւ Ուկրաինայից: