Լրացուցիչ օգնություն

06/09/2008

Վրաստանում Գերմանիայի դեսպանության մամուլի ծառայության փոխանցմամբ` Գերմանիայի ԱԳ նախարարությունը 225.000 եվրո է հատկացրել Վրաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Նշված օգնությունն օգտագործվելու է Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտության հետեւանքով իրենց տները լքած 500 փախստականների համար պարենամթերք եւ հիգիենայի միջոցներ ձեռք բերելու համար: Մինչ այդ Գերմանիայի կառավարությունը 2,2 մլն եվրո է հատկացրել մարդասիրական օգնություն ցուցաբերելու եւ Վրաստանի տարածքում մարտական գործողությունների հետեւանքով տուժած ենթակառուցվածքի վերականգնման համար: