Վրաստանի ֆինանսների նախարար Նիկա Գիլաուրին նախօրեին հայտարարել է, որ Վրաստանի պետբյուջեն ընդհանուր առմամբ ավելանալու է 254 մլն լարիով: «Երկրի բյուջեն արդյունքում կկազմի 7,209 մլրդ լարի: Բյուջեի ավելացումը տեղի է ունենում 255 մլն լարի դրամաշնորհների, ինչպես նաեւ 300 մլն լարիի չափով կապիտալ ծախսերի մնացորդի հաշվին»,- նշել է նախարարը: