Մոսկվան կփոխի՞ իր դիրքորոշումը

13/09/2008

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն հույս ունի, թե որոշ ժամանակ անց Վրաստանի տարածաշրջանների անկախության ճանաչման հարցում Մոսկվայի դիրքորոշումը կարող է փոխվել: «Առայժմ Ռուսաստանը չի համաձայնում այն բանին, որ դա Վրաստանի անբաժանելի տարածքն է, բայց կանցնի ինչ-որ ժամանակ, երբ Մոսկվայի դիրքորոշումը կարող է փոփոխվել»,- ասել է Էդուարդ Շեւարդնաձեն: Ըստ նրա, Եվրամիությունն արդեն զգալի արդյունքների է հասել Մոսկվայի հետ բանակցություններում: «Ներկա պահին տեղի ունեցածից ավելի շատ բան սպասելն անկարելի է: Ռուսաստանը պատրաստ է 10-15 օրվա ընթացքում իր զորքերը դուրս բերել Վրաստանի տարածքից՝ բացառությամբ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տարածաշրջանների»,- ասել է Շեւարդնաձեն: