Ադրբեջանական Երիտասարդության համաշխարհային կոնգրեսը բողոքում է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Հայաստան այցի դեմ: Կոնգրեսը գտնում է, որ այցը լրջորեն կազդի Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա: «Թուրքիայի կառավարությունը պետք է հրաժարվի այն քայլերից, որոնք ձեռնարկել է աշխարհի մի շարք պետությունների եւ հայկական լոբբիի ճնշման ներքո, եւ պետք է շարունակի հանդես բերել սկզբունքային դիրքորոշում»,- նշված է Կոնգրեսի փաստաթղթում: