Հանդիպել են

12/09/2008

Երեկ Մոսկվայի մարզի «Մայն Դորֆ» դղյակում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հանդիպումը: Մեդվեդեւն առաջարկել է վրաց-հարավօսական հակամարտության կարգավորումը քննարկել՝ հաշվի առնելով վերջին մեկ ամսվա իրադարձությունները, նոր իրողությունները: «Բավական լարված ամիս է անցել, որի ընթացքում բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրվել են «Մեդվեդեւ-Սարկոզի» պլանի շրջանակներում»,- ասել է Մեդվեդեւը: «Այդ ընթացքում տեղի են ունեցել կարեւոր իրադարձություններ, մասնավորապես՝ Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը, գոյություն ունեն որոշակի նոր մոտեցումներ, ըստ որոնց՝ մենք պետք է շարժվենք, առաջնորդվելով այն պլանով, որին մենք հավանություն ենք տվել: Այդ բոլորը մենք կքննարկենք»,- հավելել է Մեդվեդեւը: