ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ Դե Հոոպ Սհեֆերը հայտարարել է, որ «Աբխազիան եւ Հարավային Օսիան Վրաստանի բաղկացուցիչ մասն են»: Նա նշել է, որ «Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումն անօրինական է»: Նաեւ հավելել է, որ «աբխազական եւ հարավօսական հակամարտությունների կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու եւ Վրաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում այդ տարածաշրջանների ապագա կարգավիճակի շուրջ երկխոսություն վարելու փոխարեն՝ Ռուսաստանն այդ երկու տարածաշրջանները ճանաչելու անօրինական որոշում ընդունեց»: