«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անդամակցության հարցը կարող է լուծվել միայն ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների կողմից այդ հանրապետությունների ճանաչումից հետո»,- այդ մասին երեկ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Մենք արդեն ստեղծել ենք նորմատիվ բազա, որի հիման վրա կարող ենք կազմակերպություն ընդունել ցանկացած պետություն, սակայն Հարավային Օսիայից եւ Աբխազիայից հայտեր դեռեւս չեն ստացվել»,- ասել է նա: «ՀԱՊԿ ընդունելության ընթացակարգը սկսելուց առաջ պետք է ստանալ հայտ, եւ պահանջվում է, որպեսզի բոլոր մասնակից պետությունները ճանաչեն այդ պետությունները: Այդ հանրապետությունների համար հավաքական անվտանգության համակարգ արդեն ստեղծվում է ՌԴ նախագահի կարգադրության հիման վրա, եւ ՌԴ-ը հավաքական հիմքի վրա ապահովում է այդ երկու պետությունների անվտանգությունը»,- հայտարարել է Ն. Բորդյուժան: