Վաշինգտոնը մտադիր չէ պաշտպանել պաշտոնական Թբիլիսիին զենքի մատակարարման միջազգային արգելքի սահմանումը: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի առաքելության ներկայացուցիչ Բեն Չանգը Ռուսաստանի կողմից Անվտանգության խորհրդին ներկայացված բանաձեւի նախագիծը գնահատել է՝ որպես «Վրաստանի տարածքից զորքերը դուրս բերելու Մոսկվայի պարտավորություններից ուշադրությունը շեղելու փորձ»: ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Վրաստան հատուկ պատվիրակություն ուղարկելու մասին, որը պետք է գնահատի երկրի կարիքները՝ նրա զինված ուժերը վերականգնելու համար: