«Սահակաշվիլին քաղաքական դիակ է»

06/09/2008

Իտալական RAI հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Վրաստանի իրադրության կարգավորմանը նվիրված Հռոմի խորհրդաժողովին, նույնիսկ, եթե այնտեղ լինի «քաղաքական դիակ» Սահակաշվիլին, որը պատասխանատու է մարդկանց զոհվելու համար: «Մենք, իհարկե, պատրաստ ենք ամենատարբեր հարցեր քննարկել խորհրդաժողովներում, միջազգային այլ հարթակներում, բայց միաժամանակ կցանկանայինք, որ միջազգային հանրակցությունը հիշի` ով սկսեց ագրեսիան, ով է պատասխանատվություն կրում մարդկանց զոհվելու համար, ինչ գին հարկ եղավ վճարել»,- ասել է Մեդվեդեւը` հավելելով, թե Վրաստանի գործող ռեժիմը սնանկացել է: «Նախագահ Սահակաշվիլին մեզ համար գոյություն չունի, նա քաղաքական դիակ է»,- ասել է Մեդվեդեւը: