Կարեւորը զարգացումն է

12/09/2008

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չի կորցնում համաշխարհային հանրակցության աջակցությամբ Վրաստանի խաղաղ միավորման հույսերը, սակայն տվյալ փուլում գլխավոր նպատակ է համարում երկրի էկոնոմիկայի փրկումն ու զարգացումը: «Այսօր մեր գլխավոր նպատակը ճգնաժամ թույլ չտալն է եւ էկոնոմիկայի զարգացումը»,- հայտարարել է Սահակաշվիլին կիրակի օրը Թելավիում տեղի գինեգործների հետ կայացած հանդիպմանը: Նա ընդգծել է, որ «այս փուլում գլխավորն էկոնոմիկան փրկելն է եւ այն զարգացնելը, ֆինանսական համակարգն ուժեղացնելը»: