աշխարհ

ՆԱՏՕ-ն կքննարկի Վրաստանին օգնելու հարցը

24.08.2008

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սհեֆերը Բրյուսելում հայտարարել է, որ դաշինքը աջակցություն է հայտնել Հարավային Օսիայի շուրջ հակամարտությունը կարգավորելու գործում Ֆրանսիայի եւ ԵԱՀԿ-ի ջանքերին: Նա ընդգծել է, որ «Ռուսաստանը պետք է կատարի ավելի վաղ Ֆրանսիայի կողմից առաջարկված համաձայնագրի բոլոր կետերը»: Սհեֆերի խոսքով` «ՆԱՏՕ-ի բոլոր երկրները լիովին պաշտպանել են Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»: «ՆԱՏՕ-ն …

կարդալ ավելին

Պատրաստ է դիմակայել ցանկացած ագրեսիա

24.08.2008

«Ռուսաստանը թույլ չի տա որեւէ մեկին իրեն պայմաններ թելադրել, եթե վստահ է, որ ճիշտ է»,- երեկ ասել է ՀԱՊԿ-ի Տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոնի տնօրեն Ռամիլ Լատիպովը` մեկնաբանելով ՆԱՏՕ-ի անդամ-երկրների արտգործնախարարների օգոստոսի 19-ի հայտարարությունը` վրաց-ռուսական հարաբերությունների, Ռուսաստանի հանդեպ կառույցի երկրների քաղաքականության վերաբերյալ: Ռ.Լատիպովի խոսքերով` Ռուսաստանն ունի իր դիրքորոշումը, որը հիմնավորված է փաստերով եւ հետ չի …

կարդալ ավելին

Ռուսաստանը եզրակացություններ կանի

24.08.2008

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հարավային Օսիայի դեմ վրացական ագրեսիայի նկատմամբ ՆԱՏՕ-ի բռնած դիրքը կանդրադառնա Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա: «Կարծում եմ՝ հետեւանքներ, իհարկե, կլինեն»,- ասել է Լավրովը լրագրողներին: Նա նշել է, որ Վրաստանին ՆԱՏՕ «ներքաշելու» գիծը թելադրված է դաշինքում տիրող հակառուսաստանյան տրամադրություններով: «Վրաստանին ՆԱՏՕ ներքաշելու գիծը հիմնված է ոչ թե …

կարդալ ավելին

Գերմանիան կրկնապատկում է օգնությունը Վրաստանին

24.08.2008

Գերմանիայի Արտգործնախարարությունը որոշել է կրկնապատկել Վրաստանին հատկացվող մարդասիրական օգնությունը` այն հասցնելով 2 մլն եվրոյի: Այդ մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: «Ռազմական գործողությունների ավարտից հետո մեր գլխավոր խնդիրը բազմաթիվ մարդկանց կարիքները հոգալն է, ովքեր վիրավորվել են կամ վտարվել հակամարտության տարածաշրջաններից` Հարավային Օսիայից եւ Աբխազիայից: Ավելի քան 50 հազար փախստականների համար …

կարդալ ավելին

Լրացուցիչ օգնություն

24.08.2008

Ուկրաինայի կառավարությունը երեկ լրացուցիչ ավելի քան 10 մլն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել Վրաստանին: Համապատասխան կարգադրության նախագիծը հրապարակել է վարչապետ Յուլյա Տիմոշենկոն: «Ուկրաինան միշտ էլ Վրաստանի հետ է եղել ամենածանր պահերին»,- ասել է նա: Բացի այդ, մոտ 300.000 դոլար հատկացվում է վրացի երեխաների հանգստի կազմակերպմանը: 220 մարդուց բաղկացած առաջին խումբն արդեն պատրաստ է հանգստի մեկնել …

կարդալ ավելին

«Հրդեհ է ստեղծում ու սպասում է, որ ԱՄՆ-ը կհանգցնի»,- ասում է վրաց բախումնաբան Պաատա Զաքարեիշվիլին

24.08.2008

– Վրաստանից եկող տեղեկատվությունը շատ քիչ է՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում այս օրերին Վրաստանում, եւ ինչպես են ընկալում տեղի ունեցած իրադարձությունները վրաց քաղաքական ուժերն ու վերլուծաբանները: – Իրադարձությունները սկսվեցին հուլիսի 3-ին, երբ Հարավային Օսիայի տարածքում տեղի ունեցան մի քանի ահաբեկչական գործողություններ, սպանվեց մի օս ոստիկան, հետո կատարվեց մահափորձ Սահակաշվիլու կողմից որպես Հարավային Օսիայի …

կարդալ ավելին

Վրաց-օսական պատերազմի աշխարհաքաղաքական վերլուծություն

24.08.2008

Ուզում եմ համառոտ նշել հետեւյալը. 1. Ռուսաստանը համոզիչ ռազմական հաղթանակ տարավ վրացական զորքերի նկատմամբ: Վրաստանի բանակի զգալի մասը շարքից դուրս է բերված: Ջրասույզ է արված նավատորմը: Ոչնչացվել են ռազմաբազաներն ու օդակայանները: Հակառակորդի կենդանի ուժին զգալի վնաս է հասցվել: Թբիլիսին վերահսկում է իր տարածքների մոտ կեսը, հրամանատարության հետ կապ չկա: Տնտեսությունը կաթվածահար է եղել: Հասարակությունը ճնշված …

կարդալ ավելին

Մենք թշնամի չենք

20.08.2008

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շաբաթ օրը հայտարարել է, որ իր երկիրը թշնամաբար չի տրամադրված տարածաշրջանի որեւէ երկրի նկատմամբ: Ըստ «Ֆրանսպրեսի»` Գյուլը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը Երեւանում դիտելու` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերի կապակցությամբ: Սակայն թուրքական հեռուստաալիքներից մեկի եթերում երկրի նախագահը ասել է. «Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտությունը ցույց տվեց տարածաշրջանում սառեցված …

կարդալ ավելին

Լսվելու է Հաագայում

20.08.2008

ՄԱԿ-ի Հաագայի Միջազգային քրեական դատարանը սեպտեմբերի 8-ին եռօրյա լսումներ է անցկացնելու` քննարկելու Վրաստանի կողմից Ռուսաստանի դեմ ներկայացված հայցը: Նշենք, որ օգոստոսի 12-ին Վրաստանը դիմել է Հաագայի դատարան` Ռուսաստանին ստիպելու կատարել ռասայական բոլոր տիպի խտրականությունների վերացման վերաբերյալ միջազգային փաստաթղթերով իր վրա վերցրած պարտավորությունները: Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, թե հայցով վրացական կողմը պահանջում է, որ Ռուսաստանը դադարեցնի …

կարդալ ավելին

Կառավարությունը լուծարվել է

20.08.2008

Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտին լուծարել է կառավարությունը` «հանձնարարականները ոչ արդյունավետ կատարելու համար»: Կոկոյտիի հրամանագրով Հարավային Օսիայում մտցվել է արտակարգ դրություն: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ` նախօրեին Կոկոյտին խիստ քննադատության է ենթարկել կառավարությանը` «մարդասիրական օգնության բաշխումը ձգձգելու եւ հանձնարարականները ոչ արդյունավետ կատարելու համար»: «Կառավարության կաթվածահար վիճակը, բոլոր ծառայությունների անգործությունը հարկադրում է ինձ ընդունել խիստ վճռական միջոցներ»,- …

կարդալ ավելին

Գաղտնի փայատերերից մեկն էլ Իլհամ Ալիեւն է

20.08.2008

Թուրքական «Էրգենեկոն» ծայրահեղ ազգայնական ահաբեկչական կազմակերպության հետաքննության շրջանակում ձերբակալված կասկածյալի տանը հայտնաբերված զեկույցի համաձայն, Ադրբեջանի A. կոչված հոլդինգը գործում է «Քրդական աշխատավորական կուսակցություն» կազմակերպության (PKK) անունից: Թուրքական «Միլիեթին» հայտնի է դարձել, որ «Էրգենեկոն» գործողության շրջանակում ձերբակալված հատուկ ծառայությունների մայոր Ֆիքրեթ Էմեքի տանը հայտնաբերված փաստաթղթերում Բաքվի A. կոչվող հոլդինգը, որը գործում է PKK-ի անունից, բացվել է …

կարդալ ավելին

Պատրաստ են աջակցել

20.08.2008

Վրաստանը ստիպված է համաձայնել ռուսաստանյան զինվորականների ժամանակավոր ներկայությանը Վրաստանի հակամարտության գոտիներում, բայց ապագայում նրանք այդտեղ չեն լինի: Նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում: «Մենք ստորագրել ենք հրադադարի համաձայնագիր, բայց դա ժամանակավոր լուծում է: Ոչ ոք չի ասում, թե Ռուսաստանի խաղաղապահները մնալու են Վրաստանում: Բոլորը հասկանում են, …

կարդալ ավելին

Խաղաղ բանակցություններ` առանց զինադադարի որեւէ նշանի

20.08.2008

Օգոստոսի 12-ին հինգ օրվա ընթացքում առաջին անգամ առավոտյան լրատվական ծրագրի հաղորդավարը հեռուստադիտողներին ողջունեց «Բարի լույս» արտահայտությամբ: Այդ օրը հաջող էր Վրաստանի համար`թվում էր, թե խաղաղ բանակցություններն արդյունք են տալիս, եւ Թբիլիսիի կենտրոնում հավաքվել էին Ռուսաստանի ագրեսիայի դեմ բողոքող տասնյակ-հազարավոր ցուցարարներ: Գիշերը համեմատաբար հանգիստ էր անցել, սակայն, զինադադարի խոստումներին հակառակ, Գորի քաղաքի շուրջ վերսկսվեց ռմբակոծությունը: Հաղորդվում …

կարդալ ավելին

Սահակաշվիլիի ընտանիքը տեղափոխվել է

17.08.2008

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի տիկինը` Սանդրա Ռուլովսը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի ուղեկցությամբ երեկ մեկնել է Ղրիմ: Ուկրաինայի նախագահին եւ Վրաստանի առաջին տիկնոջը փոխադրող ինքնաթիռը վայրէջք է կատարել Սեւաստոպոլի մերձակա Բելբեկ օդանավակայանում: Ռուլովսը կտեղավորվի Ուկրաինայի նախագահի պետական ամառանոցում: Ավելի վաղ Սահակաշվիլիի տիկինը Ղրիմ էր բերել իր երկու երեխաներին, որոնց խնամում է Յուշչենկոյի կինը` Կատերինան:

կարդալ ավելին

Վիրավորվել է

17.08.2008

Վրաստանի Հանրային հեռուստաընկերության լրագրող Թամարա Ուրուշաձեին օգոստոսի 13-ին անհայտ դիպուկահարը վիրավորել է, երբ լրագրողը Գորիի մուտքի մոտից ուղիղ եթերում էր: Բարեբախտաբար, վնասվել է միայն նրա ձախը ձեռքը: Լրագրողը չի խնդրել անջատել տեսախցիկը կամ թաքնվել, նա հենց միկրոավտոբուսում ստացել է առաջին բժշկական օգնությունը, հագել զրահաբաճկոնն ու շարունակել ռեպորտաժը: «Միգուցե դա դիպուկահար էր, քանի որ ողջ օրվա …

կարդալ ավելին

Կարող է երկար խաթարվել

17.08.2008

Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները կարող են խաթարվել տարիներով, եթե Մոսկվան չընկրկի Վրաստանի հետ հակամարտությունում: Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդել է «Ռոյթերզ» գործակալությունը, Գեյթսը նշել է, որ ԱՄՆ-ը նոր «սառը պատերազմ» չի ցանկանում Ռուսաստանի հետ: «Եթե Ռուսաստանը չհրաժարվի Վրաստանում իր ագրեսիվ դիրքորոշումից ու գործողություններից, ամերիկա-ռուսական հարաբերությունները կարող են լրջորեն խաթարվել …

կարդալ ավելին

Չի բանակցելու

17.08.2008

«Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե Վրաստանը մտադիր չէ Ռուսաստանի հետ բանակցություններ վարել իր տարածքային ամբողջականության շուրջ: «Մենք ընդհանրապես չենք պատրաստվում Ռուսաստանի հետ բանակցություններ վարել մեր տարածքային ամբողջականության շուրջ: Ռուսաստանն այն խախտել է, եւ բանակցություններ կարելի է վարել միայն մի բանի՝ ռուսաստանյան զորքերի դուրսբերման շուրջ: Մենք պատրաստ ենք քննարկել բոլոր …

կարդալ ավելին

Ոչ Արեւելք ենք, ոչ Արեւմուտք

17.08.2008

Օգոստոսի 19-ին Երեւանում կայանալու է հայ-ֆրանսիական ջազ-ռոք համերգ՝ ֆրանսիացի երաժիշտներ` կիթառահար Մարսելո Կորդովայի, դաշնակահար Վենսան Բուիգի, հարվածային գործիքների մասնագետ Անդո Պարսեղյանի եւ հայ երաժիշտ, կիթառահար Բորիս Անդրեասյանի մասնակցությամբ: «Համերգային ծրագիրը բաղկացած է լինելու մի քանի մասից: Ջազ-ռոք երաժշտությունը հնչելու է միասին, ինչը հազվադեպ է լինում»,- երեկվա ասուլիսում ասել է Բորիս Անդրեասյանը: Համերգին հնչելու է Բ. …

կարդալ ավելին

Հրաժարվել է շքանշանից

15.08.2008

Վրացի հանրահայտ դերասան ու երգիչ Վախթանգ Կիկաբիձեն հրաժարվել է Ռուսաստանի Բարեկամության շքանշանից, որին նա արժանացել էր այս տարվա հուլիսին: Այդ մասին Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի կոմիտեի նախագահ Գեորգի Գաբաշվիլին: Այդ տեղեկատվությունը հաստատել է նաեւ Բաթումում հանգստացող Վ. Կիկաբիձեն: Նա ասել է, թե «մեծ հարգանքով ու համակրանքով է վերաբերվում Ռուսաստանի ժողովրդին», …

կարդալ ավելին

Զոհվերի թիվն աճել է

15.08.2008

Երեկ առավոտյան Հյուսիսային Լիբանանի Տրիպոլի քաղաքի ավտոբուսի կայարանում իրականացված պայթյունից զոհվածների թիվն աճել է մինչեւ 17, նրանցից 10-ը զինծառայողներ են: Այդ մասին երեկ հաղորդել է «Լիբանանի ձայն» ռադիոկայանը: Ավելի վաղ հաղորդվել էր 9 զոհվածների մասին: Առնվազն 45 մարդ, ըստ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի տվյալների, վիրավորվել է: Պայթյունը տեղի է ունեցել այն ավտոբուսից ոչ հեռու, որն ընդունում …

կարդալ ավելին