Ռուսաստանը եզրակացություններ կանի

24/08/2008

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հարավային Օսիայի դեմ վրացական ագրեսիայի նկատմամբ ՆԱՏՕ-ի բռնած դիրքը կանդրադառնա Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա: «Կարծում եմ՝ հետեւանքներ, իհարկե, կլինեն»,- ասել է Լավրովը լրագրողներին: Նա նշել է, որ Վրաստանին ՆԱՏՕ «ներքաշելու» գիծը թելադրված է դաշինքում տիրող հակառուսաստանյան տրամադրություններով: «Վրաստանին ՆԱՏՕ ներքաշելու գիծը հիմնված է ոչ թե այն բանի վրա, որ Թբիլիսին պետք է համապատասխանի նատօական չափանիշներին, այլ թելադրված է այն ձգտմամբ, որը ես չեմ կարող անվանել այլ կերպ, քան հակառուսաստանյան եւ ագրեսիվ ռեժիմի աջակցությանն ուղղված»,- ասել է Լավրովը: