Սահակաշվիլիի ընտանիքը տեղափոխվել է

17/08/2008

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի տիկինը` Սանդրա Ռուլովսը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի ուղեկցությամբ երեկ մեկնել է Ղրիմ: Ուկրաինայի նախագահին եւ Վրաստանի առաջին տիկնոջը փոխադրող ինքնաթիռը վայրէջք է կատարել Սեւաստոպոլի մերձակա Բելբեկ օդանավակայանում: Ռուլովսը կտեղավորվի Ուկրաինայի նախագահի պետական ամառանոցում: Ավելի վաղ Սահակաշվիլիի տիկինը Ղրիմ էր բերել իր երկու երեխաներին, որոնց խնամում է Յուշչենկոյի կինը` Կատերինան: