ՆԱՏՕ-ն կքննարկի Վրաստանին օգնելու հարցը

24/08/2008

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սհեֆերը Բրյուսելում հայտարարել է, որ դաշինքը աջակցություն է հայտնել Հարավային Օսիայի շուրջ հակամարտությունը կարգավորելու գործում Ֆրանսիայի եւ ԵԱՀԿ-ի ջանքերին: Նա ընդգծել է, որ «Ռուսաստանը պետք է կատարի ավելի վաղ Ֆրանսիայի կողմից առաջարկված համաձայնագրի բոլոր կետերը»: Սհեֆերի խոսքով` «ՆԱՏՕ-ի բոլոր երկրները լիովին պաշտպանել են Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»: «ՆԱՏՕ-ն խոստացել է քննարկել Վրաստանի քաղաքացիական ենթակառուցվածքի վերականգնմանը մասնակցելու Թբիլիսիի խնդրանքը»,- հայտարարել է Սհեֆերը եւ հավելել, որ այդ կապակցությամբ շուտով Թբիլիսի կուղարկվեն մի խումբ մասնագետներ, որոնք կգնահատեն քաղաքացիական ենթակառուցվածքին հասցված վնասը: