Ուկրաինայի կառավարությունը երեկ լրացուցիչ ավելի քան 10 մլն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել Վրաստանին: Համապատասխան կարգադրության նախագիծը հրապարակել է վարչապետ Յուլյա Տիմոշենկոն: «Ուկրաինան միշտ էլ Վրաստանի հետ է եղել ամենածանր պահերին»,- ասել է նա: Բացի այդ, մոտ 300.000 դոլար հատկացվում է վրացի երեխաների հանգստի կազմակերպմանը: 220 մարդուց բաղկացած առաջին խումբն արդեն պատրաստ է հանգստի մեկնել Եվպատորիայի ամառային ճամբար: Ուկրաինան նաեւ միջոցներ կտրամադրի Վրաստանում մոլեգնող հրդեհները մարելու համար: