Զոհվերի թիվն աճել է

15/08/2008

Երեկ առավոտյան Հյուսիսային Լիբանանի Տրիպոլի քաղաքի ավտոբուսի կայարանում իրականացված պայթյունից զոհվածների թիվն աճել է մինչեւ 17, նրանցից 10-ը զինծառայողներ են: Այդ մասին երեկ հաղորդել է «Լիբանանի ձայն» ռադիոկայանը: Ավելի վաղ հաղորդվել էր 9 զոհվածների մասին: Առնվազն 45 մարդ, ըստ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի տվյալների, վիրավորվել է: Պայթյունը տեղի է ունեցել այն ավտոբուսից ոչ հեռու, որն ընդունում էր ուղեւորների, այդ թվում՝ մի քանի զինվորականների, որոնք գնում էին ծառայության: Պատահարի վայրում կատարվում է հետաքննություն: Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է Տրիպոլիում տեղի ունեցած պայթյունը՝ այն համարելով «ահաբեկչական գործողություն», եւ կոչ է արել՝ «ըստ հնարավորին արագ գտնել մեղավորներին»: «Մենք պետք է տոկանք եւ միավորվենք ահաբեկչությանը դեմ հանդիման, որը ծառայում է սոսկ մեր թշնամիների շահերին»,- նշել է Լիբանանի նախագահը: