Վիրավորվել է

17/08/2008

Վրաստանի Հանրային հեռուստաընկերության լրագրող Թամարա Ուրուշաձեին օգոստոսի 13-ին անհայտ դիպուկահարը վիրավորել է, երբ լրագրողը Գորիի մուտքի մոտից ուղիղ եթերում էր: Բարեբախտաբար, վնասվել է միայն նրա ձախը ձեռքը: Լրագրողը չի խնդրել անջատել տեսախցիկը կամ թաքնվել, նա հենց միկրոավտոբուսում ստացել է առաջին բժշկական օգնությունը, հագել զրահաբաճկոնն ու շարունակել ռեպորտաժը: «Միգուցե դա դիպուկահար էր, քանի որ ողջ օրվա ընթացքում մեր հետեւում դիպուկահարներ կային: Այս պահին ես ավելի բան հայտնել չեմ կարող, քանի որ մենք այնտեղ երբեք չենք նայել, եւ ես չգիտեմ՝ ով է կրակել»,- միջադեպից անմիջապես հետո մեկնաբանել է լրագրողը: