Կառավարությունը լուծարվել է

20/08/2008

Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտին լուծարել է կառավարությունը` «հանձնարարականները ոչ արդյունավետ կատարելու համար»: Կոկոյտիի հրամանագրով Հարավային Օսիայում մտցվել է արտակարգ դրություն: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ` նախօրեին Կոկոյտին խիստ քննադատության է ենթարկել կառավարությանը` «մարդասիրական օգնության բաշխումը ձգձգելու եւ հանձնարարականները ոչ արդյունավետ կատարելու համար»: «Կառավարության կաթվածահար վիճակը, բոլոր ծառայությունների անգործությունը հարկադրում է ինձ ընդունել խիստ վճռական միջոցներ»,- կիրակի օրը կառավարության նիստի ժամանակ ասել է նա` հավելելով, թե պատրաստվում է հրամանագիր՝ արտակարգ շտաբ ձեւավորելու վերաբերյալ: