Շնորհակալ են

29/08/2008

ՌԴ-ի կողմից անկախ ճանաչված Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի քաղաքացիներին եւ ղեկավարությանը՝ իր ժողովրդին ցուցաբերած օգնության համար: ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, երեկ Ցխինվալիում Կոկոյտին ընդգծել է, որ ՌԴ-ի որոշումը «լուրջ հարված է երկակի ստանդարտներին, որոնք վերջին ժամանակներս կիրառվում են մի շարք միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ՝ մի ամբողջ շարք եվրոպական եւ աշխարհի այլ պետությունների ղեկավարների կողմից»: Նա նաեւ «բարոյական եւ ֆիզիկական օգնության համար» շնորհակալություն է հայտնել ԱՊՀ որոշ երկրների ժողովուրդներին ու ղեկավարությանը: Է.Կոկոյտին ցավակցություն է հայտնել զոհված վրացի զինվորների ու սպաների հարազատներին ու մերձավորներին` ընդգծելով, որ «ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց զոհվելը Միխայիլ Սահակաշվիլու հանցավոր գործունեության արդյունքն է»: