Հրաժարական են պահանջում

22/09/2008

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի «Հանուն միասնական Վրաստանի» կուսակցությունը պահանջում է նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի անհապաղ հրաժարականը: «Օգոստոսյան իրադարձությունների համար քաղաքական ու բարոյական պատասխանատվությունը, որոնց ընթացքում սպանվեցին հարյուրավոր մարդիկ, ավերվեց ենթակառուցվածքը, ամբողջովին ընկած է նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ու նրա կառավարության վրա»,- երեկ հայտարարել է կուսակցության ղեկավարներից մեկը՝ Էկա Բեսելիան: Նա ընթերցել է կուսակցության պահանջները, որոնց թվում են Սահակաշվիլիի անհապաղ պաշտոնաթողությունը, հատուկ հանձնաժողովի կողմից 2008թ. օգոստոսյան իրադարձությունների հետաքննության անցկացումը, մինչեւ 2009թ. գարունը արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը, իսկ մինչեւ ընտրությունները՝ նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը: