Ռուսաստանից` Թուրքիային

22/09/2008

Ռուսաստանը 70 մլն դոլարի «Կոռնետ-Է» հակատանկային հրթիռային համալիրներ կմատակարարի Թուրքիային: «Օգոստոսի վերջին «Ռոսօբորոնէքսպորտը» եւ Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը պայմանագիր են ստորագրել «Կոռնետ-Է» հակատանկային հրթիռային համալիրներ մատակարարման մասին»,- «Ինտերֆաքսին» ասել է Թուրքիայի ռազմական գերատեսչության մի աղբյուր: Գործակալության զրուցակիցը նշել է, որ ռուսաստանյան համալիրը հաղթող է ճանաչվել հակատանկային հրթիռային համալիրների խմբաքանակի գնման շուրջ Թուրքիայի կողմից անցկացված մրցույթին: