Չեն հրաժարվելու

23/09/2008

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար Նյու Յորք մեկնելուց առաջ Թեհրանում հայտարարել է, որ միջազգային պատժամիջոցների խստացման սպառնալիքը «Իրանին չի ստիպի հրաժարվել իր խաղաղ միջուկային ծրագրից»: «Ինչ էլ որ նրանք անելու լինեն, Իրանը կշարունակի իր հետազոտությունները: Պատժամիջոցները ոչ մի նշանակություն չունեն,- ընդգծել է Ահմադինեջադը: -Ես չեմ բացառում, որ Բուշի վարչակազմը մոտ ժամանակներս կուժեղացնի իր քարոզչությունն Իրանի դեմ, եւ Իսլամական Հանրապետությանը հարվածելու սպառնալիքներն ավելի հաճախ կհնչեն, մանավանդ մահմեդականների համար սրբազան ռամադան ամսվա ավարտվելուց հետո: Սակայն ամերիկացիներն այդ հայտարարությունները շարունակ կրկնում են վերջին 3-4 տարվա ընթացքում: Այդ սպառնալիքները չեն կոտրի իրանական ժողովրդի կամքը: Մենք դրանք պարզապես չենք լսում»: