ՌԴ-ն չկարողացավ փակել Վրաստանի ճանապարհը դեպի ՆԱՏՕ

22/09/2008

Վրաստանի ԱԳ նախարար Եկատերինա Տկեշելաշվիլին երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը չկարողացավ հասնել իր նպատակին եւ փակել Վրաստանի ճանապարհը դեպի ՆԱՏՕ: «Վրաստանի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գլխավոր նպատակներից մեկը հենց այդ մտահղացումն էր, ինչը չէր թաքցնում նաեւ ռուսաստանյան կողմը»,- ասել է նա: «Վրաստանն ապացուցեց, եւ այսօր դա ընդունում են ՆԱՏՕ-ի խորհրդի բոլոր անդամները, որ նա դաշինքի հուսալի գործընկերն է եւ, չնայած ռուսաստանյան ագրեսիային, վերստին համարվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագիր ստանալու իրական թեկնածու: Մենք կարող ենք շարունակել մեր ինտեգրումը ՆԱՏՕ-ին»,- ասել է Տկեշելաշվիլին: