ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը Վրաստանի նկատմամբ իր գործողություններով ոչ մի ռազմավարական նպատակի չհասավ ու չի հասնի: «Վրաստան Ռուսաստանի ներխուժումը ռազմավարական ոչ մի նպատակի չհասավ ու չի հասնի: Ռուսաստանի ղեկավարներին չի հաջողվի իրականացնել վրացական կառավարության տապալման իրենց գլխավոր ռազմական նպատակը»,- ասել է Ռայսը: Իսկ ամերիկյան ռազմավարական նպատակն, ըստ նրա` այն է, որ «Ռուսաստանի ղեկավարներին հասկանալ տա, որ նրանց գործողությունները երկիրն ինքնամեկուսացման են տանում»: